Մալականի Թթու Ամենապարզ Եղանակով․ Խրթխրթան և Համեղ (Տեսանյութ)

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստելու ենք մալականի թթու ամենապարզ եղանակով, միշտ ստացվում է խրթխրթան և համեղ։ Տաք խոհանոցում պահելու դեպքում 2-3 օրից կթթվի և կկարողանաք կարտոֆիլ խաշել ճաշին և վայելել այն այս համեղ թթվով։

Մալականի Թթու

Մալականի թթու Բաղադրիչներ

  • Կաղամբ — 1 կգ․
  • Գազար — 2 հատ
  • Սև հատիկ բուրավետ և Բահար
  • Դափնու տերև — 2-3 հատ
  • Ծիծակ կծու թարմ — 2 շերտ
  • Սխտոր — 1 խոշոր ատամ

Մալականի թթվի Պատրաստման եղանակը

  • Սկսենք բաղադրիչները պատրաստելուց, կաղամբը կարելի է կտրատել դանակով, կաղամբի թելիկների երկայնքով շատ բարակ հաստությամբ շերտեր անել։ Եթե ունեք ահա այսպիսի խոհանոցային սարք-դանակ, ապա այդ դեպքում առանց մեծ ջանքերի կստացվեն  բարակ գեղեցիկ շերտեր
  • Ինչպես կկարողանաք հարմարեցնել այդպես էլ կտրատեք
  • Ընդհանրապես կյանքում մի բարդացրեք ոչինչ, շատ մի խորացեք մանրուքների վրա, առավել ևս խոհանոցում, պատրաստեք հաճույքով և սիրով, և ամեն ինչ անպայման շատ համեղ կստացվի
  • Կաղամբը կտրատելուց հետո լցնում ենք տարայի մեջ, վրան պետք է ավելացնենք մանր քերված գազարը
  • Կաղամբը տրորելուց առաջ, որպեսզի շուտ փափկի և ջուրը դուրս տա հարկավոր է մի պտղունց աղ ավելացնել և սկսել տրորել, մինչև ձեռքի մեջ լավ փափկի և մի փոքր էլ հյութ դուրս տա
  •  Ձեր ճաշացանկում կաղամբ շատ ներառեք, քանի որ բանջարեղենային սպիտակուցների պարունակությամբ կաղամբն ավելի հարուստ է, քան գազարն ու բազուկը
  • Տրորելուց հետո ավելացնում ենք հատիկավոր պղպեղ և բահար
  • Այժմ վերցնում ենք ապակյա տարա, եթե կաղամբը շատ եք վերցրել, ապա 3 լիտրանոց բանկա ձեզ հարկավոր կլինի, մեր դեպքում այս չափսը լրիվությամբ բավարար է
  • Բանկայի հատակին կծու ծիծակի մեկ շերտ ենք գցում, մեկ դափնու տերև ենք դնում, ընթացքում էլ կարող ենք տերևներ դնել և սկսում ենք շերտ առ շերտ տեղավորել մեր թթուն և որևէ խոհանոցային հարմարանքով պետք է ճզմել և լավ տեղավորել կաղամբը
  • Եթե սիրում եք սխտորի սուր համը, կարող եք ճզմել սխտոր այս զանգվածի մեջ, ես  պարզապես ընթացքում ամբողջական մեկ կամ երկու փոքր ատամ եմ դնում արդեն ապակյա տարայի մեջ, կարելի է և ընդհանրապես չդնել սխտոր կոնկրետ այս թթվի մեջ

Մալականի Թթու

  • Թթու կաղամբը իր օգտակար հատկություններով գերազանցում է թարմ կաղամբին, պարզ պատճառով՝ թթվեցման ժամանակ նրանում կաթնաթթվային խմորում է կատարվում, որը վիտամիններ է պահածոյացնում։ Մեր այս սպիտակագլուխ կաղամբի ֆերմենտացիայի ժամանակ առաջանում է B12 վիտամին, որը բուսական սննդի մեջ հանդիպում է միայն ծովային ջրիմուռի մեջ, այն շատ օգտակար է մարսողության գործընթացի բարելավման համար
  • Ամբողջ զանգվածը տարայի մեջ մի լավ տեղավորելուց հետո, մալականի թթվի վրա լցում ենք 1 թեյի գդալ շաքարավազ, այն շատ յուրահատուկ նրբություն կտա ձեր թթվի համին

Մալականի Թթու

  • Աղ ենք ավելացնում 1/2 հարաբերակցությամբ, եթե տարան 3 լիտրանոց է ապա 2 լիքը ճաշի գդալ աղ, եթե բանկան 1 լիտրանոց է ապա 2 թեյի գդալ աղ, իսկ եթե 2 կիլանոց վերցնեք, ապա մեկ ճաշի գդալ և 1թեյի գդալը, կբավականացնի
  • Աղը պետք է պարտադիր լինի խոշոր աղ, մանր աղ ընտրելու դեպքում կլխկի թթուն
  • Այսքան սեղմելու արդյունքում կաղամբ լավ ջուր է դուրս տվել, բայց եթե ամբողջությամբ չի ծածկում և չի հասնում բանկայի եզրը հարկավոր է այնքան ջուր ավելացնել, որ այն ծածկի ամբողջ կաղամբը։ Պետք է հաշվի առնել, որ թթվելու ընթացքում թթվի ջուրը անընդհար հոսելու է բանկայից դուրս, անպայման բանկայի տակ մի խոր կաթսա կդնեք
  • Տարայի բերանը հարկավոր է փակել կամ մառլայով կամ կալկայով, ինչպես ես եմ անում, պարզապես կալկան հարկավոր է դանակի ծայրով մի քանի տեղից ծակծկել, որպեսզի գազերն ու ավելորդ հեղուկը հեշտությամբ դուրս գա թթվելու ընթացքում
  • Տաք սենյակային ջերմաստիճանում 2-3 օրը բավարար է թթվելու համար, համտեսեք, եթե արդեն հաճելի թթու համ ունի, ցանկալի է նաև խռթխռթան լինի, հարկավոր է արդեն բերանը պինդ փակել և պահել սառնարանում, որպեսզի չափազանց շատ չթթվի մինչև վերջանալը։

Մալականի թթու Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

 

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք