Մակարոնով ջեռեփուկ. Ավելի համեղ է, քան պիցցան

Մակարոնով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մակարոնով ջեռեփուկ. Ավելի համեղ է, քան պիցցան:

Եկեք միասին պատրաստենք այն, հենց հիմա: Մակարոնեղենը շատերի սիրած ուտեստն է, բայց սովորական առօրյա մակարոնեղենը երբեմն հոգնեցնում է, իսկ այս եղանակով պատրաստված ջեռեփուկը նույնիսկ ավելի համեղ է, քան պիցցան:

Փորձեք անպայման ձեզ նույնպես դուր կգա, համոզված եմ:

Մակարոնով ջեռեփուկ

Մակարոնով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • 400 գրամ ցանկացած մակարոնեղեն
  • 250 գրամ ապխտած երշիկ
  • 2 լոլիկ
  • 150 գրամ պանիր
  • 2-3 պճեղ սխտոր
  • մայոնեզ
  • կետչուպ
  • աղ

Մակարոնով ջեռեփուկ

Մակարոնով ջեռեփուկ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Ապխտած երշիկը կտրել երկար շերտերով:
  2. Լոլիկները կտրել բարակ կտորներով:
  3. Կտրատել բուլղարական պղպեղը:
  4. Պանիրը քերիչով մանրացնել:
  5. Մաքրել սխտորը և ճզմել մամլիչով:
  6. Խաշած մակարոնեղենը լցնել քամոցի մեջ և լվանալ սառը ջրով:
  7. Խառնել մայոնեզը կետչուպի հետ:
  8. Պատրաստված բաղադրիչները շերտերով շարել ձևամանի մեջ՝
  9. Առաջին շերտը մակարոնեղենն է, որի վրա լցվում է մայոնեզի և կետչուպի խառնուրդը հավասար շերտով:
  10. Մակարոնեղենի վրա լցնել կտրատված երշիկը և շարել լոլիկի շերտերը:
  11. Այս ամենի վրա ցանել քերած պանիր:
  12. Այժմ այն ​​դնում ենք 200-220º տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե: Կարևոր է ուշադրություն դարձնել, որ պանիրը չայրվի:

Մակարոնով ջեռեփուկ

Մակարոնով ջեռեփուկը պատրաստ է, կարող եք հյուրասիրել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Սպագետտի Բոլոնեզ Սոուսով․ Յուրահատուկ Նուրբ Համ

Խնդրում ենք Գնահատեք