Մանդարինի լիկյոր. Իսկական ժամանակն է պատրաստել այս համեղ ըմպելիքը, որը ձեզ մեծ հաճույք կպատճառի 

Մանդարինի լիկյոր ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Անպայման պատրաստեք Մանդարինի լիկյոր: Առանց այս խմիչքի ոչ մի տոն լիարժեք չէ: Ձմռանը մանդարինները կարելի է գնել շատ մատչելի գներով, ուստի ցիտրուսային լիկյորը շատ էժան է ստացվում: Դուք դրա համար կվճարեք 10 անգամ ավելի քիչ, քան մեկ շիշ լավ ալկոհոլային խմիչքի համար։ Եվ այո, այն անչափ հեշտ է պատրաստվում:

Մանդարինի լիկյորը չափավոր քաղցր է, եթե ​​ցանկանում եք, որ այն լինի առանց դառնության, աշխատեք քերել միայն ցիտրուսային մրգերի կեղևի մասը։ Ավելի փափուկ, սպիտակ մասը դառնություն կհաղորդի:

Մանդարինի լիկյոր

Մանդարինի լիկյոր. Անհրաժեշտ բաղադրիչներ

_ Մանդարիններ 20 հատ

_ Օղի 1,5լ

_ Դարչին 3 հատ

_ Շաքարավազ 300 գ

_ Ջուր 450 մլ

Մանդարինի լիկյոր Մանդարինի լիկյոր
Մանդարինի լիկյոր. Պատրաստման եղանակը

_ Մանդարինները լավ լվանալ հոսող ջրի տակ։

_ Կեղևը կտրել բարակ շերտով, որպեսզի չդիպչեք դառը սպիտակ մասին:

_ Մանդարինի կեղևի վրա օղի լցնել։ Ավելացնել դարչինի ձողիկներ:

_ Ամուր փակել տարան և լավ թափահարել, դնել մութ տեղում, թողնել 7 օր:

_ Կեղևահան արված մանդարիններից քամել հյութը, լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ և ջուր։

_ Օշարակը բերել եռման աստիճանի և եփել ևս 1 րոպե՝ անընդհատ խառնելով։

_ Սառելուց հետո մանդարինի օշարակը լցնել տարայի մեջ, ամուր փակել և մեկ շաբաթով դնել սառնարանում։

_ 7 օր անց քամեք թուրմը մանդարինի օշարակի մեջ, դնել սառնարանում ևս մեկ շաբաթ։

Տան պայմաններում մանդարինի լիկյոր պատրաստելն ամենևին էլ դժվար չէ, կհամոզվեք։

Մանդարինի լիկյոր Մանդարինի լիկյոր
Օղիով ըմպելիքը չափավոր թունդ է ստացվում՝ մոտ 20 °: Եթե ​​ուզում եք ավելի թունդ լինի, կարող եք պատրաստել մաքուր սպիրտով։ Այս դեպքում կստացվի մոտ 40 °:

Տնական լիկյորը շատ գրավիչ տեսք և իսկապես տոնական բույր ունի:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք