Մանր Պոնչիկներ․ 2 րոպեում վերջացող Նուրբ Փքաբլիթներ Կաթնաշոռով

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր մանր Պոնչիկներ ենք պատրաստելու, ընդամենը 2 րոպեում վերջացող նուրբ փքաբլիթներ կաթնաշոռով․ հենց այս պահին հաստատ յուրաքանչյուրդ չէիք հրաժարվի մեկ կամ երկու հատ համտեսելուց։ Սուրճի, թեյի, նախաճաշի հրաշալի տարբերակ է, որը բացի համեղ լինելուց նաև օգտակար կաթնաշոռ է պարունակում։

Մանր Պոնչիկներ․ 2 րեպում վերջացող Նուրբ Փքաբլիթներ Կաթնաշոռով

Մանր Պոնչիկներ Բաղադրիչներ

  • Կաթնաշոռ — 400 գրամ
  • Ձու — 1 հատ
  • Շաքարավազ — 2 ճ․գդ․
  • Աղ մեկ պտղունց
  • Սոդա- 0,5 թ․գդ․
  • Փխրեցուցիչ — 0,5 թ․գդ․
  • Ալյուր — 400 գր․ մոտավորապես
  • Ձեթ տապակելու համար — 300-500 գր․

Պոնչիկներ փքաբլիթներ պատրաստելու ընթացքը

  • Սկսենք պատրաստել խմորը
  • Պրեզիդենտ բրենդի համեղ և էկոլոգիապես մաքուր կաթնաշոռներն եմ վերցրել այսօր, յուրաքանչյուր տուփը 200 գրամ է, մեկը 5%, մյուսը 0,5% յուղայնությամբ, 2 տուփն էլ կօգտագործենք, այսինքն 400 գրամ կաթնաշոռ
  • Օգտագործված կաթնաշոռի և ընդհանուր մթերքների որակից շատ բան է կախված, դա միշտ հաշվի առեք
  • 1 ձու կկոտրենք

Մանր Պոնչիկներ․ 2 րեպում վերջացող Նուրբ Փքաբլիթներ Կաթնաշոռով

  • Մի պտղունց աղ կլցնենք և կհարենք ձեռքի հարիչով, կարելի է և պատառաքաղով միատար զանգվածի վերածել
  • Հարկավոր է ավելացնել նաև 2 ճաշի գդալ շաքարավազ, հնարավորինս քիչ, կարելի է և շաքարավազ չավելացնել
  • Սոդա ենք ավելացնում 0,5 թ․գդ․, փխրեցուցիչ 0,5 թ․գդ․ մի փոքր էլ ալյուր ավելացնում և հարում ենք որքան հնարավոր է
  • Արդեն ժամանակն է սեղանին ալյուր լցնելու և խմորը շարունակելու սեղանին հունցել, շարունակաբար ալյուր ավելացնելով ըստ հունցման ընթացքի, ընդհանուր ես օգտագործեցի 350 գրամ ալյուր, կարող է մինչև 500 գրամ պետք գալ, դա արդեն կախված է ձեր խմորի պնդությունից
  • Հունցելուց հետո հաճելի փափուկ գունդ ենք ստանում, որը հարկավոր է մանրացնել մի քանի գնդի, որոնք էլ ավելի մանրացնել համաչափ գնդակներ ստանալու համար
  • Մոտավորապես այս չափի կլորակների ենք վերածում յուրաքանչյուրը, եթե ավելի մեծ անեք, ապա մեջը հում կարող է մնալ, ավելի մանրը իմաստ չունի, պարզ ասած մեկ բերանի չափով
  • Բոլոր գնդիկները ստանալուց հետո այն հարկավոր է ծածկել և կողքի դնել, մինչև կտաքանա մեր հիմքը
  • Հարկավոր է կաթսայի մեջ լցնել այնքան ձեթ, որպեսզի իր ծավալով ծածկի մեր պոնչիկներին բոլոր կողմերից
  • Դնում ենք գազօջախի վրա տաքանալու

Մանր Պոնչիկներ․ 2 րեպում վերջացող Նուրբ Փքաբլիթներ Կաթնաշոռով

  • Որպեսզի հասկանանք տաքացել է բավականաչափ թե ոչ, ալրոտած բամբուկե ձողը մտցնում ենք մեջը, եթե փրփրելով պղպղջակներ ձևավորվեն կողքերը ուրեմն արդեն խմորները լցնելու ժամանակն է
  • Անմիջապես սկսում են ուռել, տեսեք
  • Կրակը եթե շատ մարմանդ անեք պոնչիկները երկար կմնան ձեթի մեջ և ավելի շատ ձեթ կքաշեն իրենց մեջ, ինչը ցանկալի չէ, իսկ եթե ուժեղ անեք, արագ կեղև կկապեն և կկարմրեն, իսկ մեջը չի հասցնի եփել, այսինքն միջին կրակ ենք անում
  • Հարկավոր է բամբուկե չոփիկով անընդատ շուռումուռ տալ, որպեսզի հավասարաչափ բոլոր կողմերից տապակի
  • Ընդհանուր առմամբ մոտ 3-5 րոպեն լրիվ բավարար է նման վարդագույն կեղևով փքաբլիթներ ստանալու համար
  • Քամիչով հանում ենք ձեթից մեր պոնչիկները և ցանկալի է դրանք շարել կալկայի կամ խոհանոցային անձեռոցիկ սրբիչի վրա, ավելորդ ձեթից ձերբազատվելու համար
  • Ամբողջը ավարտելուց հետո մատուցելու ժամանակն է, արագ պատրաստեցինք, իհարկե ավելի արագ էլ կվերջանա
  • Շաքարի փոշի կարող ենք ցանել, մեղր կամ մուրաբա ծորացնել այս բուրգի վրա, պաղպաղակի վրա շարել մատուցելիս, դա արդեն կախված իրավիճակից
  • Տեսեք ինչ փափուկ լավ եփված ծակոտկեն փքաբլիթ-պոնչիկներ են
  • Պատրաստեք և երեկոյան թեյի կամ էլ առավոտյան սուրճի հետ վայելեք

Մանր Պոնչիկներ․ 2 րեպում վերջացող Նուրբ Փքաբլիթներ Կաթնաշոռով

Դե ինչ, բարի ախորժակ։

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք