Մասկարպոնե պանիր. Ինչպես պատրաստել այս նրբահամ կաթնամթերքը տնային պայմաններում

Մասկարպոնե պանիր ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում ենք մասկարպոնե պանիր պատրաստել տնային պայմաններում:
Մենք ցանկանում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել, թե ինչպես պատրաստել տնական մասկարպոնե պանիր:

Կան շատ բաղադրատոմսեր, բայց լավագույնն է, երբ բաղադրատոմսն առավել մատչելի և պարզ է, Մեր այս ներկայացրածը այդպիսի բացառիկ տարբերակ է: Պատկերացրեք, որ մենք առաջարկում ենք պատրաստել մասկարպոնեն թթվասերից, այլ ոչ թե սերուցքից:

Ստացվում է շատ ավելի համեղ, ավելի բուրավետ, քան խանութում գնվածը: Հարմար է ցանկացած աղանդեր պատրաստելու համար, կատարելապես հարվում է և պահում է իր ձևը: Փորձեք, չեք փոշմանի:

Մասկարպոնե պանիր

Մասկարպոնե պանիր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տնական յուղալի թթվասեր 900 մլ

_կաթ 1 բաժակ

_կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

Մասկարպոնե պանիր

Մասկարպոնե պանիր. Ինչպես պատրաստել

_Խառնել թթվասերն ու կաթը: Կրակի վրա դնել և անընդհատ խառնելով հասցնել 80 ° C ջերմաստիճանի: Ոչ մի դեպքում թույլ մի տվեք, որ զանգվածը եռա:

_Երբ զանգվածը լավ տաքանա, ավելացնել մի քանի ճաշի գդալ կիտրոնի հյութ: Առանց թողնելու, որ զանգվածը եռա, սպասել մինչ փոքր հատիկներ հայտնվեն: Երբ դրանք հայտնվեն, անջատել կրակը և թողեք, որ զանգվածը մի փոքր սառչի:

_Քամոցի վրա քառաշերտ թանզիֆ փռել, այն դնել կաթսայի վրա:

_Թթվասերային զանգվածը լցնել թանզիֆի վրա, թող ապագա պանիրն ամբողջովին սառչի, և դնել սառնարան՝ ծածկելով այն կտորի եզրերով:

Սառնարանում պանիրը պետք է մնա մեկ օր, կամ նույնիսկ երկու, դուք կարող եք առաջնորդվել խտությամբ: Կարող եք մի փոքր ծանրոց դնել վերևի մասում: Դա պետք է անել ոչ թե անմիջապես, ամի քանի ժամ նրանից առաջ, երբ պատրաստվում եք պանիրը հանել:

Մասկարպոնե պանիր

Նշված ժամանակից հետո հանել պանիրը և դնել այն ափսեի մեջ: Դուք կարող եք սկսել շոռակարկանդակ պատրաստել առանց թխման, տնական տիրամիսու և այլն:

Մասկարպոնե պանիրը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տապակած պանրի ձողիկներ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք