Մարինացված կանաչ սոխ. Շատ օգտակար պահածո, որի մասին լսելիս կարող է զարմանաք, բայց երբ փորձեք` կհամոզվեք, որ այն ուղղակի անփոխարինելի է:
Այս պահածոն կարելի է միշտ ձեռքի տակ ունենալ, և միշտ ավելացնել թարմ աղցանների, համ թեկուզ ճաշեր պատրաստելիս սոխեռածի, կամ լցոնների համար: Եվ մի ասեք ինձ սառեցման մասին. Կանաչ սառեցված սոխն այդ համը չունի: Այսպիսով, մենք ձեզ հետ կպատրաստենք թթու կանաչ սոխ:
Մարինացված կանաչ սոխ. Բաղադրիչները.
Կես լիտրանոց 1 բանկայի համար
_կանաչ սոխի փետուրներ
_4 ճաշի գդալ բուսական յուղ
_1 ճաշի գդալ սեղանի քացախ
_աղ
Մարինացված կանաչ սոխ. Պատրաստման եղանակը
_Լվանալ բանկաները մանրակրկիտ կերպով` տաք ջրով և սոդայով, 3-5 րոպե ստերիլիզացնել գոլորշու վրա կամ նախապես տաքացված ջեռոցում, եռացնել կափարիչները:
_Լվանալ թարմ կանաչ սոխը սառը հոսող ջրով, խոհանոցային սրբիչի վրա տարածել բարակ շերտով, չորացնել, մանր կտրատել:
_Յուրաքանչյուր պատրաստված պահածոյի բանկայի ներքևում լցնել 0,3 թեյի գդալ աղ:
_Դրանից հետո 1,5-2 սմ շերտով լցնել կանաչ սոխի մի շերտ, հավասարապես շաղ տալ 0.3 գդալ աղ, լավ սեղմել: Լցնել ևս մեկ շերտ կանաչ սոխ, աղ, սեղմել, մինչև հյութը հայտնվի: Այսպես, լցրեք բանկան մինչև վերջ:
_Պատրաստել մարինադը` տաքացնել բուսական յուղը, ավելացնել քացախը, խառնել, հեռացնել կրակից:
_Լցնել մարինադն ու անմիջապես հերմետիկ փակել բանկաները կափարիչով: Կարող եք պահել սառնարանում, կամ ցուրտ մառանում:
Մարինացված կանաչ սոխը պատրաստ է:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Անչափ համեղ նորույթ բազուկի ճավերից