Այսօր թխում ենք մեղրով տորթ՝ թափանցիկ, նուրբ և անչափ համեղ։ Սա պատրաստման իմ տարբերակն է, որը կարող եք հարմարեցնել նաև ձեզ։
Մեղրով տորթ. Բաղադրիչներ
Խմոր
_Շաքարավազ — 150գր․
_Կարագ — 100 գր․
_Մեղր — 3 ճ․գդ․
_Ալյուր — 500 գր․
_Կես թեյի գդալ աղ լցնենք
_Կես թեյի գդալ սոդա
_Կես թեյի գդալ փխրեցուցիչ կամ քացախ
_Կես թեյի գդալ վանիլին
_Ձու — 3 հ․
Մեղրով տորթ Կրեմ
_Շաքարավազ — 150գր․
_Ալյուր — 3 ճ․ գդ․
_Կաթ — 400 գր․
_Կարագ — 200 գր
Մեղրով տորթ. Քայլ առ քայլ
_Նախ կարգավորենք կարագի հարցը
_Հարկավոր է վերցնել համեղ կարագ, ես թխվածքների համար օգտագործում եմ Պրեզիդենտ կարագ
_200 գրամ առանձնացնենք կրեմի համար, իսկ 100 գրամը խմորի, որպեսզի հասցնեն փափկել մինչ օգտագործելը
_Խմորի համար հարկավոր է 150 գրամ շաքարավազին ավելացնել մեր առանձնացրած կարագի 100 գրամը
_Հարկավոր է նաև մեղր 3 ճաշի գդալ, որքան համեղ լինի մեղրը, այնքան հետաքրքիր համ կունենա տորթը
_Այս զանգվածը պետք է դնենք գազօջախին եռացող ջրի վրա, գոլորշով եփելու համար
_Շարունակ հարկավոր է եփել տաք գոլորշու վրա արագ կարագը կհալվի, շաքարավազն էլ կլուծվի արդեն այս վիճակում պետք է ավելացնենք կես թեյի գդալ սոդա, որի արդյունքում զանգվածը կսկսի փրփրել
_Դա նորմալ է շարունակում ենք խառնել մինչև սկսի եռ գալ փրփրելով
_Եթե ցանկանում եք խմորները ավելի մուգ գույն ունենան, պետք է այս ստադիայում երկար պահել գոլորշու վրա մի որոշ ժամանակ եռալու, բայց պետք է զգույշ լինեք, չափազանց շատ եռացնելու դեպքում կարող է դառնահամ գալ
_Ես մեկ եռ գալուց հետո անմիջապես վերցնում եմ, սպիտակ շերտեր ունենալու համար
_Կողքի դնենք որ այն սառչի, անցնենք փոշի զանգվածին
_Ալյուրը մաղենք մոր 400 գրամ նախնական վերցրեք, ընթացքում կավելացնենք
_Կես թեյի գդալ աղ լցնենք
_Կես թեյի գդալ սոդա
_Կես թեյի գդալ փխրեցուցիչ
_Կես թեյի գդալ վանիլին
_Մաղենք այն մեջտեղում փոս անենք
_3 ձու կոտրենք մեջտեղում, մի փոքր խառնենք իրար
_Գոլորշու վրա եփված զանգվածը արդեն սառել է բավականին, հարելու ընթացքում սա էլ ավելացնենք ամբողջությամբ
_Հարկավոր է արդեն ձեռքերով հունցել
_Ալրոտենք սեղանը և ստացված խմորը դատարկենք սեղանին
_Մի փոքր հավաքենք կողքերից, հունցենք, չկպչող խմորի բաղադրության հասցնենք
_Բաժանելու ենք 6 գնդի, կարող եք նաև 4-ով բավարարվել, դա էական չէ, դոգմաներ խոհանոցում գույություն չունեն․ համենայն դեպս իմ խոհանոցում
_Գնդերը ցելոֆանապատենք, որպեսզի մինչը թխելը կեղև չկապի վրան
_Անմիջապես պետք է սկսենք թխել, որպեսզի մեղրն ու կարագը խմորի մեջ չհասցնեն շատ սառել և խմորը պնդացնել
_Հեշտության համար անմիջապես կալկայի վրա էլ կբացենք
_Կարելի նաև կլոր բացել, եթե ցանկանում եք կլոր տորթ ստանալ
_Թխելու ենք 140 աստիճանում 5-7 րոպե
_Շատ արագ են թխվում ուշադիր կլինեք այս ընթացքում, եթե մուգ գույնի սիրահար եք, կարող եք 10 րոպե թողնել
_Հեշտ պոկվում է կալկան շերտերից, արագ անցնում ենք հաջորդին
_Թխելուց հետո հարկավոր է եզրերից հավասարեցնել բոլոր շերտերը իրար,այս կտորտանքները նույնպես օգտագործելու ենք
_Այն լցնենք ձեռքի հարիչի մեջ, կարելի է և ձեռքով գործը գլուխ բերել, վերածելու ենք փշրանքների և դնենք կողքի
_Եփովի կրեմ ենք պատրաստելու
_150 գրամ շաքարավազը երեք գդալ ալյուրի հետ խառնենք
_Վրան ավելացնենք 2 բաժակ կաթ, ընթացքում ալյուրն խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան
_Դնում ենք մարմանդ կրակի վրա եփվելու, հարկավոր է խառնել փայտե կամ սիլիկոնե գդալով, որպեսզի կրեմի գույնը չմգանա
_Այն անընդհատ պետք է խառնել, անգամ փոքր դադարի դեպքում անմիջապես գնդեր կձևավորվեն
_Մոտ 10 րոպե պետք կգա, նման խտություն ստանալու համար
_Էկլերի կրեմի համար ամբողջ կարագը և վանիլինը կլցնեինք այստեղ, այս պահին
_Բայց մեղրով տորթի դեպքում ես նախատեսված կարագի 1-3 մասը լցնում եմ այստեղ, մնացածը հարելով
_Կարագը հալվեց վերջ դնելու ենք կողքի, հաշվի առեք, որ սառելուց հետո էլ մի քիչ կպնդանա
_Ահա այսպիսի սպիտակ համեղ կրեմ ստացանք, եթե հանկարծ պահը բաց եք թողել գնդեր են առաջացել, պարզապես քամեք քամիչով, մեծ ողբերգություն չկա այդտեղ
_Կարագի մնացած մասը հարենք մի փոքր, վանիլին ավելացնենք վրան
_Ծորացնելով հարելու ընթացքում ավելացնենք եփովի կրեմը և շարունակենք հարել
_Մի պահ հնարավոր է փսորվի, շարունակում ենք հարել, դա նորմալ է, նշանակում է մի քանի րոպեից կրեմը կպնդանա և կձևավորվի ահա այսպես
_Այժմ տորթը հավաքելու ժամանակն է
_Շերտ առ շերտ կրեմը հավասարաչափ բաշխելով տարածում ենք
_Կարելի էր և էկլերի կրեմով միացնել շերտերը, ավելի թեթև կստացվեր տորթը, դա էլ հաջորդ անգամ
_Վերջին շերտը դնելուց մի լավ սեղմում ենք բոլոր շերտերը, որպեսզի օդի մեջ չմնան և տեղավորվեն
_Վրայի շերտը պետք է պատենք մեր եզրերի փշուրներով
_Վերջ Մեղրով տորթը պատրաստ է, ցանկալի է մեկ գիշեր սառը տեղ թողնենք, առավոտյան նոր կկտրենք, որպեսզի կրեմն ամբողջությամբ քաշի իր մեջ
_Տեսեք ինչ թափանցիկ, նուրբ, արքայական մեղրով տորթ ստացանք
_Կարող եք ձեր պատրաստման բաղադրատոմսն ու նկարները ուղարկել մեզ ֆեյսբուքով կամ մեր բաց խմբի միջոցով, շատ հետաքրիր է թե դուք ինչպես եք պատրաստում
Մեղրով Տորթ՝ Թափանցիկ, Նուրբ — Տեսանյութ
Դե ինչ, Բարի ախորժակ։