Ամերիկյան Չիզբուրգեր Տնական Կոտլետներով Տնային Պայմաններում

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր տնական կոտլետներով չիզբուրգեր ենք պատրաստելու։

Չիզբուրգեր

Չիզբուրգեր Բաղադրիչներ

  • Բուլկի-հացեր
  • Թթվասեր — 100 գր․
  • Տոմատի մածուկ — 50 գր․
  • Աղացած միս — 500 գր․
  • Սոխ — 1 գլուխ աղացած
  • Ձու — 1 հատ
  • Թարմ վարունգ և լոլիկ- 1-ական
  • Թթու վարունգ
  • Հազարի տերևներ
  • Պրեզիդենտի Չիզբուրգեր պանիր — մի քանի շերտ

Տնական կոտլետներով Չիզբուրգեր քայլ առ քայլ

  • Չիզբուրգերի համար հատուկ հացեր վաճառում են խանութներում, ցանկացած կլոր հացիկներով կարող եք պատրաստել
  • Կիսում ենք դրանք մեջտեղից, շարում ենք այն ջեռոցի տապակի վրա և 100 աստիճանում մոտ 15 րոպե թողնում ենք որպեսզի չորանան, խրխրթան դառնան
  • Իսկ մինչ այդ սոուսը կպատրաստենք

Չիզբուրգեր

  • 100 գրամ թթվասերին աղ և պղպեղ ավելացնենք
  • Մոտ 50 գրամ տոմատի մածուկ ավելացնենք և լավ խառնենք
  • Տնական չիզբուչրգերի մեջ կետչուպ-մայոնեզից խուսափենք այս սոուսի օգնությամբ
  • Աղացած փափկամսի կողքին նաև մեկ գլուխ սոխ ենք աղացել
  • Վրան աղ և պղպեղ ցանենք
  • Մեկ ձու կոտրենք, բայց դասական կոտլետի պես կանաչի չենք լցնի, քանի որ այսքանն էլ արդեն շատ էր
  • Իրականում ամերիկյան չիզբուրգերի կոտլետի մեջ միայն աղացած միս է, առանց սոխի կանաչիների կամ ձվի
  • Բայց մենք հայավարի մի լավ կխառնենք մեր զանգվածը և սկսենք ձևավորել կոտլետներ
  • Չիզբուրգերի համար կլորավուն խոշոր և տափակ ձև պետք է ստանանք, իսկ կենտրոնում մի փոքր փոսիկ կանենք, որպեսզի տապակվելու ընթացքում, եթե ուռչի կենտրոնում այս փոսիկի հաշվին հավասար մակերես կունենա արդեն, փքված չլինի
  • Գազօջախի վրա միջին կրանին լավ տապակենք երկու կողմերից
  • Գրեթե բոլոր սուպերմարկետներում առկա են չիզբուրգերի համար նախատեսված հալվող պանիրներ Պրեզիդենտ ֆիրմայից
  • Մեզ հարկավոր է մի քանի շերտեր այս պանրից կոլետի տապակման ժամանակ, մի քանիսն էլ հետո կօգտագործենք
  • Առանց այս պանրի կարծում եմ չիզբուրգերի համն ու հոտը հաստատ պակաս կլինի
  • Կոտլետները շրջելուց հետո շարում ենք պանիրը յուրաքանչյուրի վրա, փակում կափարիչը, մեկ երկու րոպեից անջատում կրակը
  • Արդեն բոլոր բաղադրիչները պատրաստ են, ժամանակն է հավաքելու մեր տնական համով հոտով չիզբուրգերները, որոնք ոչնչով չեն զիջի, անգամ համով և տնականությամբ կգերազանցեն դրսից գնածին
  • Հիմքը արդեն չորացած հացի ներքևի մասն է, որի վրա քսում ենք մեր մածուկը մայոնեզ կետչուպին փոխարինող

Չիզբուրգեր

  • Այս շերտին հաջորդում է ալիքավոր հազարի տերևները՝ պարտադիր բաղադրիչների շարքից է
  • Պարտադիր բաղադրիչների շարքից հաջորդը Պրեզիդենտի մեր չիզբուրգերների համար նախատեսված պանրի շերտերն են
  • Անփոխարինելի համ ու հոտ են փոխանցում բուրգերներին թթու բաղադրիչը՝ թթու վարունգը կամ բարակ մալականի թթուն, ի դեպ կարող եք մի քանի օրվա ընթացքում այս օրերին մալականի թթու պատրաստել իմ հղումով, այն կթողնեմ տեսանյութի տակ
  • Թարմ լոլիկի շերտեր ենք դնում
  • Հաջորդը կոտլետների հերթն է, որքան տաք վիճակում լինեն այնքան համեղ կուտվեն չիզբուրգերները, վրան նորից մեր մածուկից կլցնենք
  • Թարմ վարունգը կեղևով, մանր շերտատենք, մի քանի թարմ վարունգի շերտ էլ վրան շարենք
  • Հազարի տերևներով էլ եզրափակենք և փակենք հացով, ամփոփելով այս համեղության պատրաստումը, դժվար է սպասել և դիմանալ գայթակղությանը, դժվար է մի փոքր էլ սպասելը, որպեսզի ահա այսպես երկու ձեռքով բռնել և ուտել

Չիզբուրգեր Տնական Կոտլետներով

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք