Մսի փաթեթներ. Արագ պատրաստվող համեղ ուտեստ

Մսի փաթեթներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մսի փաթեթներ. Արագ պատրաստվող համեղ ուտեստ

Խոզապուխտը բազմակողմանի հավելում է ինչպես մսի, այնպես էլ բանջարեղենային ուտեստների համար: Հյութեղ ու փխրուն տապակած խոզապուխտը նույնիսկ սովորական կոտլետը կդարձնի ավելի համեղ: Ինքներդ կհամոզվեք:

Մսի փաթեթներ

Մսի փաթեթներ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Խոզի միս 300 գ
  • Սոխ 100 գ
  • Աղ՝  ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Խոզապուխտ 150 գ
  • Ձու 2 հատ

Մսի փաթեթներ

Մսի փաթեթներ. Պատրաստման եղանակը

  1. Խոզի միսը կտրել խորանարդներով, մաքրել  կեղևից և կտրել սոխը: Բաղադրիչներն աղալ մսաղացով:
  2. Այնուհետև աղ ու պղպեղ անել աղացած մսին և լավ խառնել ամեն ինչ:
  3. Մոտ 300 մլ ծավալով երկու ձևամանների մեջ շարել խոզապուխտը այնպես, որ դրանք ծածկեն ինչպես հատակը, այնպես էլ կողմերը: Ձևամանները կիսով չափ լցնել աղացած մսով:
  4. Դրանում փոքր փորվածքներ անել, որոնց մեջ մեկական ձու կոտրել:
  5. Ձվի վրա աղ անել, վերևից զգուշորեն ծածկել աղացած մսով: Ցանկալի է, որ դեղնուցը մնա ամբողջական:
  6. Աղացած միսը ծածկել Խոզապուխտով: Թխել մսի փաթեթները ջեռոցում `190-200 աստիճանով, 40-50 րոպե:

Մսի փաթեթներ

Ուտեստի պատրաստ լինել ստուգելը շատ պարզ է. Խոզապուխտը պետք է լինի շագանակագույն և մաքուր հյութով: Եփելուց հետո ուտեստը զգուշորեն տեղափոխել այլ ափսեի վրա և մատուցել տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խոզի միսը ջեռոցում

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք