Մսով ապուր Խարչո. Ախորժելի հագեցնող ուտեստ ճաշի համար

Մսով ապուր Խարչո ԱՊՈՒՐՆԵՐ

Մսով ապուր Խարչոն ստացվում է հագեցնող, հարուստ համով և բուրավետ: Այս բաղադրատոմսով այն ուղղակի հիանալի համ ունի, անպայման փորձեք:

Մսով ապուր Խարչո

Մսով ապուր Խարչո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տավարի ոսկրոտ միս 800 գր

_Սոխ 2 հատ

_Սխտոր 2 պճեղ

_Բրինձ 0,5 բաժակ

_Քերած լոլիկ կամ տոմատի մածուկ 200 գր

_Համեմունքներ խարչոյի համար, կծու աջիկա՝ ըստ ճաշակի

Մսով ապուր Խարչո

Մսով ապուր Խարչո. Պատրաստման եղանակը

_Տավարի միսը աղ արած ջրի մեջ եփել մեկ ժամ։

_Երբ միսը եփվի, հանել արգանակից, կտոր-կտոր անել ու կրկին լցնել արգանակի մեջ։

_Սոխը կտրատել փոքր խորանարդիկներով և տապակել բուսայուղով, այնուհետև ավելացնել տոմատի մածուկը, կտրատած սխտորը, աջիկան, բոլոր համեմունքները և եփել մարմանդ կրակի վրա, մոտ 5 րոպե։

_Բրինձը լվանալ և լցնել կաթսայի մեջ։

_Երբ բրինձն արդեն պատրաստ է, ավելացնել սոխը համեմունքներով և եփել ապուրը ևս 5 րոպե։

_Վերցնել կրակից, թողնել 10 րոպե:

_Սեղանին մատուցելիս վրան ցանել կտրատած կանաչիներ։

Մսով ապուր Խարչո

Հուշում․ եթե տավարի միս չեք սիրում, վերցրեք խոզի միս, կարող եք նաև լավ որակի խոզապուխտ վերցնել, այդպես ապուրը շատ ավելի արագ կեփվի։

Կծու համի համար մի մոռացեք կծու պղպեղի մասին՝ մի քանի կտոր բավական կլինի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Օջախուրի խոզի մսով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք