Մսով կոլոլակներ ջեռոցում. Համեղ ընթրիքի պարզ ու հագեցնող տարբերակ

կոլոլակներ ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մսով կոլոլակներ ջեռոցում. Համեղ ընթրիքի պարզ ու հագեցնող տարբերակ, որը շատ արագ է պատրաստվում և ախորժելի տեսք ունի:

Ջեռոցում եփվող կարտոֆիլով կոլոլակները շատ սննդարար և անուշաբույր են: Ճաշատեսակը պատրաստելը դժվար չէ, խորհուրդ է տրվում օգտագործել պատրաստի աղացած միս: Այն պետք է խառնվի սոխի, համեմունքների և ձվի հետ:

Աղացած միսը ցանկալի է լավ ծեծել, այդ դեպքում այն կլինի ավելի համասեռ: Կարտոֆիլով թխած կոլոլակները տաք վիճակում մատուցելիս ավելի համեղ են:

Ընդամենը մի քանի քայլ և ստացվում է լիարժեք ուտեստ, ուստի մնում է միայն լրացնել այն թարմ բանջարեղենով կամ կանաչիներով:

կոլոլակներ ջեռոցում

Մսով կոլոլակներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Աղացած միս 300 գր
  • Կարտոֆիլ 400 գր
  • Հավի ձու 1 հատ
  • Սոխ 1 հատ
  • Սխտոր 1 պճեղ
  • Աղացած համեմի սերմ 0.25 թեյի գդալ
  • Ջուր 150 մլ
  • Թթվասեր 90 մլ
  • Աղ` ըստ համտեսի

կոլոլակներ ջեռոցում

Մսով կոլոլակներ ջեռոցում. Պատրաստման եղանակը

  1. Աղացած մսին ավելացնել համեմը և աղը, խառնել մինչև լավ հարթ վիճակ ստացվի:
  2. Սոխը մանրացնել խորանարդներով: Մանրացնել սխտորը մանր քերիչով:
  3. Սոխը և սխտորը լցնել աղացած մսի վրա, լավ տրորելով` խառնել:
  4. Ավելացնել ձուն, կրկին լավ խառնել աղացած միսը:
  5. Կարտոֆիլը մաքրել, կտրատել երկարավուն շերտերով:
  6. Լցնել կարտոֆիլը ջեռոցի ձևամանի մեջ: Վրան լցնել թթվասերով և շաղ տալ համեմունքները:
  7. Թաց ձեռքերով պատրաստել կոլոլակներ աղացած մսից և դասավորել դրանք կարտոֆիլի վրա:
  8. Լցնել ջուրն այնպես, որ այն ծածկի միայն կարտոֆիլը:
  9. Դնել ձևամանը նախապես տաքացված ջեռոցում և եփել 190 աստիճանի տակ` 45 րոպե: Առաջին 30 րոպեներին թող մնա կափարիչի կամ փայլաթիթեղի տակ: Այնուհետև հանել կափարիչը` ոսկեգույն կեղև ստանալու համար:

կոլոլակներ ջեռոցում

Մսով կոլոլակները պատրաստ են, մատուցեք տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք