Մսով պիրոգ. Նրբահամ, փափուկ ուտեստ ընթրիքի համար

Մսով պիրոգ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Մսով պիրոգ. Նրբահամ, փափուկ ուտեստ ընթրիքի համար

Ասիական խոհանոցի հագեցնող ու համեղ ուտեստները կարելի է պատրաստել տանը՝ օգտագործելով ծանոթ մթերքներ: Հիմնական նրբությունն է` համեմունքներն ու ճիշտ համադրություն ապահովելը: Արդյունքում կստանաք շատ պարզ և արագ պատրաստվող ուտեստներ, որոնք հյուրերին կզարմացնեն ոչ միայն զարմանալի համով և բույրով, այլև անսովոր տեսքով:

Թվում է, որ այս ուտեստը գրեթե չի տարբերվում սովորական կարկանդակներից, բայց հավատացնում ենք, դա այդքան էլ այդպես չէ:

Մսով պիրոգ

Մսով պիրոգ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Տավարի միս 400 գ
  • Սոխ 2 հատ
  • Կեֆիր 1 բաժակ
  • Ցորենի ալյուր 4 բաժակ
  • Ջուր 1 բաժակ
  • Կարագ 200 գ
  • Շաքարավազ 2 ճաշի գդալ
  • Հավ 1 հատ
  • Ձվի սպիտակուց 1 հատ
  • Խմորիչ 1 թեյի գդալ
  • Քնջութ՝ ըստ ճաշակի
  • Չաման՝ ըստ ճաշակի
  • Համեմ ՝ ըստ ճաշակի
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած) `ըստ ճաշակի

Մսով պիրոգ

Մսով պիրոգ

Մսով պիրոգ. Պատրաստման եղանակը

  1. Խառնել կեֆիրը, ջուրը, 100 գ հալված կարագը, աղը, շաքարը, սպիտակուցը և խմորիչը: Այժմ ավելացնել ալյուրը և խմորը հունցել:
  2. Թողնել այն տաք տեղում 1,5 ժամ: Ալյուր ցանել աշխատանքային մակերեսի վրա, վրան դնել խմորը և բաժանեք այն 6 հավասար մասերի, ծածկել դրանք սննդի թաղանթով և սրբիչով:
  3. Կրկին ալյուրով ցանել աշխատանքային մակերեսի վրա: Վերցնել մի կտոր խմոր, գրտնակել ​​մի մեծ բարակ նրբաբլիթի նման, վրան քսել հալված կարագ: Այժմ խմորը ծալել ակորդեոնի նման, այնուհետև ոլորել պարուրաձև: Նույնն անել ևս երկու բաժին խմորի հետ:
  4. Մնացած երեք կտոր խմորը նույն կերպ գրտնակել, իսկ հետո կեսի վրա դնել մսի, սոխի և համեմունքների խառնուրդ՝ միջուկը, իսկ այնուհետև փաթաթել այնպես, ինչպես նախորդ՝ առանց միջուկների խմորի դեպքում:
  5. Ջեռցի տապակի վրա փռել յուղաթուղթ, պերոգը դնել դրա վրա և ձեռքերով սեղմել: Կարկանդակի վրա քսել հարած ձու և շաղ տալ քնջութի սերմերով:
  6. Թխել մսով կարկանդակը 30 րոպե 190 °C ջերմաստիճանում, իսկ սովորականները` 20 րոպե 200 °C:

Մսով պիրոգ

Անպայման պատրաստեք այս խմորիչով կարկանդակը, ձեր սննդակարգը բազմազանացնելու համար: Հաշվի առնելով այն, որ գոյություն ունի երկու տեսակի շերտավոր հյուրասիրություն` լցոնով և առանց դրա, դուք կարող եք այն սեղանին մատուցել գրեթե ցանկացած առիթով:

Մսով պիրոգը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մսով համեղ պիրոգ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք