Մսով ջեռեփուկ. Ծաղկի նման գեղեցիկ ուտեստ ընթրիքի կամ ճաշի նոր բաղադրատոմս

Մսով ջեռեփուկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պարզ, բայց հագեցնող և գեղեցիկ Մսով ջեռեփուկ: Այս համեղ ուտեստի բաղադրատոմս. կարտոֆիլով և պանրով ձեզ շատ դուր կգա:

Մսով ջեռեփուկ

Մսով ջեռեփուկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 300 գր

_Աղացած միս 700 գր

_Լոլիկ 1 հատ

_Սոխ 1 հատ

_Ձու 1 հատ

_Պանիր 150 գր

_Աղ, պղպեղ և այլ համեմունքներ, կանաչիներ ըստ ճաշակի

_Բուսական յուղ 1 ճաշի գդալ

_Թթվասեր 2 — 3 ճաշի գդալ

_Մանանեխ 1 թեյի գդալ

_Սխտոր 3-4 պճեղ

_Կարագ

Մսով ջեռեփուկ

Մսով ջեռեփուկ. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլը կտրատել բարակ շերտերով։

_Աղացած մսին խառնել ձվի, աղի, պղպեղի, համեմունքների, կտրատած սոխի և սխտորի հետ։

_Ավելացնել բուսայուղը, աղը, պղպեղը, մանանեխը։

_Խառնել թթվասերը մանր քերիչով անցկացրած սխտորի և քերած պանրի հետ։

_Լոլիկները օղակաձև կտրատել։

_Ջեռոցի տապակը յուղել բուսական յուղով։

_Աղացած մսից օղակով կոտլետներ կազմել, դնել տակակի մեջ և կարտոֆիլի շրջանակները դնել վրան, մանանեխ և կարագ քսել։

_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 20 րոպե։

_Հանել, շարել լոլիկի շրջանակները, վրան լցնել պանրի զանգվածը և թխել ևս 15 րոպե։

Մսով ջեռեփուկ

Հուշում․ եթե մետաղյա օղակ չունեք, կարող եք պարզապես պատրաստել պլաստիկ շշից՝ կտրելով հարմար չափի օղակ։

Ճաշատեսակն էլ ավելի բուրավետ ու համեղ դարձնելու համար պանրի զանգվածին ավելացրեք ապխտած պապրիկա, կանաչիներ և մեկ գդալ մանանեխ, կամ թթվասերով, մանանեխով, սամիթով ու սխտորով սոուս պատրաստեք։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ամենաարագ և համեղ ընթրիքը

Խնդրում ենք Գնահատեք