Մսով ռուլետներ ջեռոցում. Հետաքրքիր բաղադրատոմս, նույնիսկ սկսնակ խոհարարը հեշտությամբ կպատրաստի

Մսով ռուլետներ ջեռոցում ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մսով ռուլետներ ջեռոցում. Հետաքրքիր բաղադրատոմս, նույնիսկ սկսնակ խոհարարը հեշտությամբ կպատրաստի

Բաղադրատոմսը հատուկ նրանց համար է, ովքեր պատրաստվում են հաճելի խնջույքի: Լցոնված մսով գլանիկներն ամենաարագ ուտեստը չեն, բայց պատրաստելու մեջ բարդ բան չկա: Կտրել և ծեծել միսը, դնել միջուկը և փաթաթել, այնուհետև մնում է ջեռոցում թխվելուն սպասել:

Համի ցանկալի ուղղությունը սահմանելու համար որպես միջուկ ընտրել ենք դասական պրոշուտոյի (իտալական վետչինա) և կոշտ պանրի համադրություն: Ռեհանը, մաղադանոսը և սխտորը կտան բնորոշ բույր:

Մսով ռուլետներ ջեռոցում

Մսով ռուլետներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սխտոր 3-4 պճեղ
  • Սոխ շալոտ 1 հատ
  • Մաղադանոս` ըստ ճաշակի
  • Ռեհան` ըստ ճաշակի
  • Ձիթապտղի յուղ 2 ճաշի գդալ
  • Տավարի թիակի միս 700 գ
  • Պրուշուտո 100 գ
  • Կոշտ պանիր 150 գ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի

Մսով ռուլետներ ջեռոցում

Մսով ռուլետներ ջեռոցում

Մսով ռուլետներ ջեռոցում. Պատրաստման եղանակը

  1. Մանր կտրատել շալոտ սոխը, սխտորը ճզմել մամլիչով: Մի փոքր ամանի մեջ խառնել սխտորը, սոխը, ձիթապտղի յուղը, մի պտղունց աղ, պղպեղ և բոլոր մանրացված կանաչիները:
  2. Միսը կտրել երկայնքով, բացել և  սննդային թաղանթով ծածկած՝ մի փոքր ծեծել, միատարր շերտ ստանալու համար:
  3. Քսել դրա վրա սխտորի պատրաստված խառնուրդը: Կտրել պրոշուտոն կտորներով, դնել մսի վրա, դրա վրա դնել պանրի բարակ շերտերը:
  4. Ոլորել  ռուլետը, փաթաթել թելով՝ սկսել մի եզրից, այնուհետև մի քանի սանտիմետր հետո կրկին և այլն, մինչև գլանի վերջը:
  5. Սուր դանակի օգնությամբ կտրել ռուլետը թելերի միջև հատվածներում:
  6. Տապակել, կարմրացնել ռուլետները երկու կողմից: Դրանից հետո թավան ծածկել փայլաթիթեղով (եթե այն հարմար չէ թխելու համար, ռուլետները տեղափոխել հրակայուն ամանի մեջ) և 15 րոպեով դնել այն 190 աստիճան տաքացրած ջեռոց:

Մսի ռուլետներր ջեռոցում

Մատուցելուց առաջ հեռացնել թելերը և զարդարել կանաչիներով:
Տաք նախուտեստը մատուցեք ցանկացած կողմնակի ուտեստի հետ: Կատարյալ է իտալական մակարոնեղենը հագեցնող աղցանով:

Մսով ռուլետները ջեռոցում պատրաստ են:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Լավաշով ռուլետ լցոնած ձկով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք