Մսով ռուլետ. Խմորով փաթաթված, լցոնած ախորժելի միսը զարդարի ձեր սեղանը, անպայման փորձեք

Մսով ռուլետ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Այժմ իմ բաղադրատոմսերի ցանկում ունեմ այսպիսի էլեգանտ Մսով ռուլետ պատրաստելու եղանակ, որը կգեղեցկացնի իմ հյուրասիրության սեղանը։ Վստահ եմ, որ նույնիսկ քմահաճ հյուրերը մի կողմ կթողնեն իրենց հպարտությունն ու բաղադրատոմսը կխնդրեն։

Այս ուտեստը շատ է փոքր ընտանիքի համար, բայց այն կարելի է վստահորեն մատուցել տնային տոներին կամ ընկերների հետ հավաքույթներին: Այնպես որ, եթե ցանկանում եք պատրաստել այս մսային ռուլետը տարբեր միջուկներով, միայն ձեր ընտանիքի համար, ուրեմն, պարզապես կրճատեք բաղադրիչների քանակը, որպեսզի ռուլետը փոքր ստացվի:

Մսով ռուլետ
Մսով ռուլետ. Բաղադրիչներ

_ Ցորենի ալյուր 250 գ

_ Փխրեցուցիչ 0,25 թեյի գդալ

_ Աղ՝ ըստ ճաշակի

_ Կարագ 100 գ

_ Թթվասեր 150 գ

_ Տավարի աղացած միս 450 գ

_ Սոխ 2 հատ

_ Չորահացի փշրանքներ 50 գ

_ Ձու 1 հատ

_ Սև պղպեղ (աղացած) 0,25 թեյի գդալ

_ Պապրիկա 0,5 թեյի գդալ

_ Չաման 0,5 թեյի գդալ

_ Կոշտ պանիր 120 գ

_ Մոցարելլա 100 գ

_ Լոլիկ 1 հատ

_ Սամիթ՝ ըստ ճաշակի

_ Կանաչ սոխ ըստ ճաշակի

_ Դեղնուց 1 հատ

Մսով ռուլետ
Մսով ռուլետ. Պատրաստման եղանակը

_ Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և 0,25 թեյի գդալ աղի հետ, ավելացնել սառեցրած կարագ և տրորել բաղադրիչները փշրանքներով:

_ Լցնել 100 գ թթվասեր և հունցել խմորը։ Փաթաթել տոպրակի մեջ և դնել սառնարանում 1 ժամով։

_ Ավելացնել աղացած սոխը, ձուն, պաքսիմատը, 1 ճաշի գդալ աղ, պղպեղ, պապրիկա և չաման: Բաղադրիչները լավ խառնել ու հարել աղացած միսը։

_ Աշխատանքային մակերեսը ծածկեք սննդի թաղանթով կամ պլաստիկ տոպրակով:

_ Աղացած միսը տարածեք թաղանթի վրա՝ հավասար շերտ կազմելով։

_ Մսի շերտի վրա քսել մնացած թթվասերը, շաղ տալ երկու տեսակի քերած պանիր, կտրատած լոլիկ, սամիթ և կանաչ սոխ։

_ Միսը զգուշորեն թաղանթի օգնությամբ փաթաթել ռուլետի նման և 20 րոպեով դնել սառցախցիկը։

_  Տապակը ծածկել յուղաթղթով:

_ Խմորը գրտնակել շերտով, վրան դնել մսային ռուլետը և փաթաթել խմորով։

_ Ռուլետի վրա քսել հարած դեղնուց և թխել 45–55 րոպե նախապես մինչև 180°C տաքացրած ջեռոցում։

Մսով ռուլետ
Ռուլետը պատրաստ է, այն արժանի է սեղանի վրա կենտրոնական տեղ գրավելու:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական կոտլետներով չիզբուրգեր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք