Մրգային թխվածքաբլիթներ. Այնքան թեթև ու համեղ են, որ լավ կլինի միանգամից երկու բաժին պատրաստեք

թխվածք ՍԱՌԸ ՈՒՏԵՍՆԵՐ

Մրգային թխվածքաբլիթներ. Արագ պատրաստվող ու համեղ խմորեղեն պատրաստելու համար ձեզանից չեն պահանջվի մեծ ջանքեր և խոհարարական հմտություններ:

Այս փոքրիկ ու բուրավետ թխվածքները ախորժելի ու գեղեցիկ տեսք ունեն: Եկեք պատրաստենք Մրգային թխվածքաբլիթներ` քնքուշ և փխրուն, նուրբ ցիտրուսային և վանիլային բույրերով:

Մրգային թխվածքաբլիթներ

Մրգային թխվածքաբլիթներ. Բաղադրությունը

_Ալյուր — 280 գ

_Օսլա — 40 գ

_Փխրեցուցիչ — 3/4 թեյի գդալ

_Կարագ (մարգարին) — 100 գ

_Թթվասեր — 100 գ

_Շաքարավազ — 110 գ

_Վանիլային շաքար — 1,5 թեյի գդալ

_Աղ — պտղունց

_1/2 կիտրոնի կեղևի քերուկ

_Քաղցր չրեր — մոտ 40 գ

Մրգային թխվածքաբլիթներ

Մրգային թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Ամանի մեջ դնել սենյակային ջերմաստիճանի կարագը, շաքարավազը, վանիլային շաքարը և մի պտղունց աղը ամանի մեջ: Լավ տրորել, ավելացնել կիտրոնի քերուկը, թթվասեր և խառնել մոտ մեկուկես րոպե: Այս ժամանակահատվածում շաքարը մի փոքր կհալվի և զանգվածն, ըստ այդմ, կդառնա ավելի ջրիկ:

_Ավելացնել ալյուրը, օսլան եւ փխրեցուցիչը: Խմորը հունցել: Ստացվում է փափուկ, հնազանդ և ընդհանրապես ձեռքերին չկպչող խմոր: Օսլան չի պարունակում սոսնձանյութեր, ուստի թխուկները ավելի փխրուն են ստացվում: Բայց եթե ձեռքի տակ որևէ օսլա չունեք, ազատորեն փոխարինեք այն նույն քանակությամբ ալյուրով:

_Խմորից մանր կտորները պոկեք, գնդիկները գլորեք ընկույզի չափ և դրանց կոնի ձև տվեք: Ստացվում է 46 հատ: Տեղադրեք քաղցր չիրը կոների գագաթներին: Խմորը մի փոքր կձևախախտվի, բայց կարելի է նորից ուղղել:

_Եթե ​​չրերը երկար ժամանակ են պահված եղել, ապա դրանք տեղադրեք ապակե ամանի մեջ, որի մեջ լցված է մի թեյի գդալ ռոմ կամ կոնյակ և հասարակ ջուր և մի րոպե տաքացրեք միկրոալիքային վառարանում: Յուրաքանչյուր 15 վայրկյանը մեկ բացեք դուռը և խառնեք ամանի պարունակությունը:

_Նախապես մինչև 180 աստիճան ջերմաստիճան տաքացված ջեռոցը դնել պատրաստուկները: Թխել 10 րոպե: Այնուհետև հանեք տապակը, մատով կամ գդալով ետ «խրեք» չրերը և թխեք ևս մոտ 8 րոպե: Թխուկների տակի մասը պետք է կարմրի:

Պատրաստի մրգային թխվածքաբլիթների վրա ցանել փոշի շաքար: Խոնավացրեք փոքրիկ վրձին թեթևակի եռացրած ջրով և շաքարի փոշին սրբեք չրերի վրայից:

Ամենօրյա գեղեցիկ ու բուրավետ թխվածքաբլիթներ կարող եք պատրաստել, եթե ծանոթանաք այս բաղադրատոմսին

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք