Յուրահատուկ Սմբուկով ուտեստ․ Բացարձակ նորույթ ձեր սեղանին

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր կպատրաստենք շատ Յուրահատուկ Սմբուկով ուտեստ․ Բացարձակ նորույթ ձեր սեղանին կունենաք ճաշին, խոստանում եմ։ Շատ արագ է պատրաստվում , քիչ մթերքներ ենք օգտագործում, բայց շատ հետաքրքիր և նոր համ եք ստանում։

Յուրահատուկ Սմբուկով ուտեստ․ Բացարձակ նորույթ ձեր սեղանին

Սմբուկով ուտեստ բաղադրիչներ

  • Սմբուկ — 1 հատ
  • Պղպեղ կծու — 1 հատ
  •  Լոլիկ — 1 հատ
  • Սխտոր — 1 ատամ
  • Շերտատված հալվող պանիր, ես վերցրել եմ  Պրեզիդենտ բրենդից  Չիզբուրգերի համար նախատեսվածը և դասական տարբերակը, սրանք առավել հարմարն են և գեղեցիկ գունային համադրություն է ստացվում
  • Թթվասեր — 200 գր․ 20-% յուղայնության
  • Կանաչ սոխ և կանաչի խառը
  • Աղ, պղպեղ ըստ ճաշակի

Սմբուկով ուտեստ բաղադրիչներ

  • Հարկավոր է օգտագործել երկար, մի փոքր մսոտ սմբուկ
  • Հեռացնենք պոչը

Յուրահատուկ Սմբուկով ուտեստ․ Բացարձակ նորույթ ձեր սեղանին

  • Սմբուկը պետք է կիսենք կենտրոնից և դանակով ծակծկենք, որ շուտ եփվի
  • Շեղակի շերտեր տանենք, բայց այնպես որ չառանձնանան իրարից սմբուկի այս շերտերը, այլ այսպես գեղեցիկ բացվեն
  • Մեկ լոլիկը կիսենք և շերտատենք
  • Իսկ մեր ուտեստը զարդարելու է Պրեզիդենտ բրենդից շերտատված պանիրների տեսականին, սուպերմարկետներում լայն տեսականի կգտնեք, ես կոնկրետ այսօր կօգտագործեմ Չիզբուրգերի համար նախատեսված պանիրը և դասական տարբերակը, գեղեցիկ գունային խաղ կստացվի
  • Շարենք այն այսպես շերտերը ծածկելով
  • Մնաց լոլիկն էլ տեղավորենք այս շերտերի արանքում և վերջ
  • Պետք է ուղարկենք ջեռոց մոտ 10 րոպեով 140-150 աստիճանում եփվելու
  • Այդ ընթացքում պատրաստենք սոուս-լցոնը
  • Կանաչ սոխն ու խառը կանաչին մանր կտրատենք, լցնենք տարայի մեջ

Յուրահատուկ Սմբուկով ուտեստ․ Բացարձակ նորույթ ձեր սեղանին

  • Կծու պղպեղի մեծ կտոր մանրացնենք, չափսը կախված է ձեր կծու սիրելու աստիճանից
  • 1 ատամ սխտորը լավ մանրացնենք և պղպեղի հետ ավելացնենք ափսեի մեջ, կտրատված կանաչիների կողքին
  • Բարձր յուղայնության թթվասեր լցնենք 200 գրամ
  • Աղ ավելացնենք, կարմիր կծու պղպեղ
  • Լավ խառնենք և դնենք կողքի
  • Ջեռոցից հանենք մեր ուտեստը
  • Վրան լցոնենք մեր սոուսը
  • Ավելացնենք սև քունջութ վրան և մատուցենք
  • Կարելի է նաև սոուսով մոտ 5 րոպե ջեռոց դնել, բայց ինձ մեր տարբերակը ավելի է դուր գալիս
  • Ահա մի նոր համեղ ուտեստ սմբուկով ուտեստ ձեր սեղանին

Դե ինչ, բարի ախորժակ։

Յուրահատուկ Սմբուկով ուտեստ Տեսանյութ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք