Նուտելլա Տնական․ Համեղ նախաճաշ տան անդամները գոհ կմնան հաստատ

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր տնական Նուտելլա ենք պատրաստելու՝ օգտակար, համեղ և անվտանգ քաղցրավենիք թե համեղ նախաճաշի համար և թե հետաքրքիր սուրճի աղանդերներ պատրաստելու համար։

Նուտելլա Տնական․ Համեղ նախաճաշ տան անդամները գոհ կմնան հաստատ

Նուտելլա Բաղադրիչներ

  • Պնդուկ — 300 գր․
  • Շաքարի փոշի — 4 ճ․գդ․
  • Կակաոի փոշի — 2 ճ․ գդ․
  • Պարմալատ Շոկոլադե կոկտեյլ — 300 գր․
  • Վանիլին — 0,5 թ․գդ․

Նուտելլա քայլ առ քայլ

  • Մեզ հարկավոր է պնդուկ, ես 300 գրամ եմ մոտավորապես վերցրել, բայց դուք կարող եք կեսը վերցնել փորձելու համար, կամ նույնիսկ կրկնապատկել չափաբաժինները
  • Պնդուկը պետք է բովենք ջեռոցում մոտ 10 րոպե
  • Հանենք ջեռոցից և կեղևահան պետք է անենք

Նուտելլա Տնական․ Համեղ նախաճաշ տան անդամները գոհ կմնան հաստատ

  • Սովորաբար պնդուկը օգտագործում էի առանց բովելու, բայց վերջին տարիներին անգամ ամանորյա չարազեղենի մեջ պնդուկը անպայման բոված և կեղևահանված եմ մատուցում, համը էապես տարբերվում է
  • Պետք է մեր պնդուկը հարիչով հարենք՝ հնարավորինս երկար մոտ 10 րոպե, արդյունքում ստանում ենք պնդուկի կարագ, որը վաճառվում է մեր խանութներում, կարող եք միանգամից դա գնել, բայց դե մենք տնավարի մեր ձեռքերով ենք սիրում պատրաստել ամեն ինչ
  • Անընդհատ կողքերից խառնելով փշուրները վեր են ածվում այսպիսի խյուսի
  • Քաղցրություն հաղորդելու համար պետք է շաքարի փոշի ավելացնենք, բայց շատ չէ՝ ընդամենը 4 ճաշի գդալ, մեղրով չենք կարող փոխարինել, այդ դեպքում շատ արագ քարանում է
  • Կակաո 2 ճաշի գդալ կավելացնենք
  • Կես թեյի գդալ վանիլին կավելացնենք
  • Եվ իմ առաջարկած հետաքրքիր և համեղ նորույթը, որը մեր նուտելլան կդարձնի ծորուն, հարթ և համեղ

Նուտելլա Տնական․ Համեղ նախաճաշ տան անդամները գոհ կմնան հաստատ

  • Իտալական համաշխարհային Պարմալատ ֆիրմայից կապուչինո և շոկոլադե կոկտեյլ եմ բացահայտել ինձ համար, այս պատրաստի կապուչինոն որպես սառը սուրճ հաճույքով կվայելեմ վաղը, սա դնենք կողքի, իսկ շոկոլադե այս կաթնային կոկտեյլը այժմ կօգտագործենք ավելացնելով մեր ստացված զանգվածին
  • Նուտելլան հարելու ընթացքում անընդհատ կավելացնենք քիչ քիչ, որպեսզի ճիշտ խտություն ստանանք
  • Մինչ կհարենք ներկայացնեմ մեր խաղարկության պայմանները
  • Անհրաժեշտ է պարտադիր բաժանորդագրվել մեր ալիքին, լայք դնել տեսանյութերին և մեկնաբանությունների բաժնում տեսանյութի տակ անպայման գրել որևէ մեկնաբանություն այս բաղադրատոմսի մասին
  • Յուրաքանչյուր կիրակի պատահականության սկզբունքով ծրագիրը ընտրում է մեկ հաջողակի, որը կստանա մեր պատրաստած նվերը
  • Արդեն մեր նուտելլան պատրաստ է, այս խտությունը մեզ լրիվ բավարար է, եթե դուք ավելի խիտ եք սիրում կարող եք ավելի քիչ ավելացնել կաթնային կոկտեյլը, կամ հակառակը

Նուտելլա Տնական․ Համեղ նախաճաշ տան անդամները գոհ կմնան հաստատ

  • Համեղ քաղցրավենիքը արդեն ձեր սառնարանում է, հուսով եմ կփորձեք պատրաստել և լուսանկարները կտեղադրեք մեր բաց խմբում։

Նուտելլա Տնական․ Համեղ նախաճաշ Տեսանյութ

Դե ինչ, բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք