Նուրբ ալադիներ կեֆիրով. Հրաշալի, առողջարար նախաճաշ

Նուրբ ալադիներ կեֆիրով ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Նուրբ ալադիներ կեֆիրով. Հրաշալի, առողջարար նախաճաշ

Մենք փոքրուց սովոր ենք միայն երկու տեսակի նախաճաշ՝ տատիկի կաթնաշոռային բլիթները թթվասերով և ազնվամորու ջեմով և ալադիները: Երկու բաղադրատոմսերն էլ նույնքան հին են, որքան աշխարհը: Բայց ամեն անգամ նույն կերպ պատրաստելը հոգնեցում է, այնպես որ ես որոշեցի փորձել սրանք պատրաստելու նոր եղանակներ:

Ներկայացնում եմ եփած կեֆիրով ալադիներ: Վստահեցնում եմ ձեզ, ըստ իմ բաղադրատոմսի, նախաճաշին կստանաք շատ նուրբ խմորով բարձիկներ: Մատուցեք դրանք` ծիրանի ջեմով և երեխաների սննդի հարցում հանգիստ եղեք:

Նուրբ ալադիներ կեֆիրով
Նուրբ ալադիներ կեֆիրով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ցորենի ալյուր 3 բաժակ
  • Ձու 1 հատ
  • Շաքարավազ 3 ճաշի գդալ
  • Վանիլային շաքար 1 ճաշի գդալ
  • Փխրեցուցիչ 1 ճաշի գդալ
  • Աղ 1 պտղունց
  • Կեֆիր 500 մլ
  • Արևածաղկի ձեթ

Նուրբ ալադիներ կեֆիրով

Նուրբ ալադիներ կեֆիրով. Պատրաստման եղանակը

  1. Ձուն հարել խորը ամանի մեջ, ավելացնել շաքարավազ և աղ: Խառնել բաղադրիչները մինչև միատարր վիճակում:
  2. Կեֆիրը լցնել կաթսայի մեջ և հասցնել եռման աստիճանի, բայց մի եռացրեք:
  3. Ընթացքում կեֆիրը կփոխի կառուցվածքը, չպետք է վախենաք դրանից: Եփած կեֆիրը բարակ հոսքով լցնել ձվերի վրա: Ամբողջ զանգվածը արագ հարել և ամանի մեջ ավելացրեք ալյուրը, վանիլային շաքարը և փխրեցուցիչը: Վերջինը կարող եք փոխարինել սոդայով: Անհրաժեշտ չէ այն մարել: Պատրաստել խմորը,որը ստացվի բավական խիտ ու դանդաղորեն ծորա գդալից:
  4. Տաքացնել բուսական յուղը չուգունե տապակի մեջ (կամ պարզապես հաստ հատակով տապակ վերցրեք): Բլիթները հերթով լցնել: Հենց որ դրանց վրա սկսեն պղպջակներ առաջանալ, շրջեք մյուս կողմի վրա և պատրաստեք կափարիչով ծածկված: Այդպես, բլիթներն ավելի լավ կբարձրանան:
  5. Պատրաստի բլիթները թավայից հանելով՝ շարեք անձեռոցիկի վրա: Այն կլանի յուղը, իսկ ալադիները մի փոքր կսառչեն:

Նուրբ ալադիներ կեֆիրով

Միայն դրանից հետո կարելի է բլիթները շարել իրար վրա: Հակառակ դեպքում, կնստեն ու համը կփոխվի: Մատուցել ջեմով կամ թթվասերով:

Նուրբ ալադիները կեֆիրով պատրաստ են: Փափուկ և բուրավետ բարձիկներ վայելեք ինքներդ և մյուսներին հյուրասիրեք:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Փքուն ալադիներ պատրաստելու եղանակը

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք