Նուրբ կեքս

նուրբ կեքս ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նուրբ կեքս, բաղադրատոմսը առավել նուրբ, փափուկ և քնքուշ խմորեղենի համար: Մեկ անգամ թխելով՝ դուք միշտ այն կպատրաստեք:

Փափուկ, փարթամ, օդային և խելահեղ անուշաբույր: Իսկական հաճույք, բաղադրատոմսը անհամեմատելի է:

Պատրաստման ժամանակ բույրը պարզապես անիրական է, պարզ և հեշտ բաղադրատոմս է:

նուրբ կեքս

Նուրբ կեքս․ Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ձու 3 հատ
  • Կաթ 150 մլ
  • Բուսական յուղ կամ կարագ 80 գ
  • Շաքար 130 գ
  • Ալյուր 210 գ
  • Թխում փոշի 1,5 թեյի գդալ
  • Աղ 1 պտղունց
  • Վանիլ
  • Խնձոր 3 հատ
  • Դարչին 0,5 թեյի գդալ
  • Շաքարավազ 1 ճաշի գդալ

Գլազուր

  • Կիտրոնի կեղևի քերուկ
  • Կիտրոնի հյութ 1-2 ճաշի գդալ
  • Շաքարավազ 2 ճաշի գդալ
  • Կարագ 40 գ
  • Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

նուրբ կեքս

Նուրբ կեքս. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Ձվերը կոտրել խորը ամանի մեջ, ավելացնել մի պտղունց աղ, շաքար և վանիլ: Խառնել, հարել:
  2. Հետո լցնել կաթ, հոտազերծված բուսական յուղ և կրկին խառնել։ Ալյուրն ու փխրեցուցիչը խառնել իրար և երկու փուլով մաղել ամանի մեջ: Ամեն ինչ խառնել հարել մինչև հարթ զանգված ստացվի:
  3. Այժմ վերցնել խնձորը, մաքրել կեղևը և կտրել դրանք փոքր կտորներով, լցնել մի փոքր կիտրոնի հյութ, դարչին և շաքար: Խառնել ամբողջը:
  4. Խմորը լցնել յուղաթղթով ծածկված կամ սպիտակաձավար ցանած ջեռոցի տապակի մեջ, իսկ վրան խնձորի կտորներ լցնել:
  5. Տապակը դնել 170 աստիճան տաքացրած ջեռոցում, 50 րոպե:
  6. Պատրաստել գլազուրը․ Դրա համար վերցնել հալված կարագը, վրան շաքար լցնել և քերել կիտրոնի կեղևը: Կարող եք ավելացնել նաև կիտրոնի հյութ: Այս ամենը լավ խառնել:
  7. Կեքսը հանել վառարանից, վրայից ծածկել գլազուրով և տորթը կրկին մի քանի րոպեով դնում ջեռոցում: Դրանից հետո թողեք մի փոքր սառչի, մոտ 10 րոպե և տեղափոխեք մատուցման ամանի վրա:

նուրբ կեքս

Նուրբ կեքսը պատրաստ է:

Բարի ախորժակ։

Դդումով Բիսկվիտ․ Անսպասելի Համեղ, Նուրբ և Պարզ թխվածք

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք