Նուրբ տորթ ազնվամորիով. ժելեով համեղ աղանդեր

Նուրբ տորթ ազնվամորիով ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Նուրբ տորթ ազնվամորիով. ժելեով համեղ աղանդեր

Օրերս ես որոշեցի պատրաստել ժելե տորթ, որը կոչվում է «Ազնվամորիով անակնկալ»: Այս աղանդերի մեջ ոչ մի նորարարական բան չկա. Պարզապես ազնվամորի, ժելատին և հարած սերուցք: Եվ այնուամենայնիվ,այն նվաճեց բոլորին ոչ միայն իր համով, այլ նաև արտաքին տեսքով: Ես ստացա կատարյալ հարթ սպիտակ տորթ,որի  ներսում նուրբ ազնվամորի կա:

Այս սերուցքային աղանդերը աներևակայելի քնքուշ, թարմացնող և փոքր-ինչ թթվաշ է ազնվամորու շնորհիվ: Եթե ​​որոշեք նման տորթ պատրաստել, կարող եք փորձելլ անակնկալի ձեր սեփական տարբերակը: Ցանկացած հատապտուղներ և պտուղներ հարմար կանեն: Իսկ ինչպես դա անել, ես ձեզ կներկայացնեմ ստորև:

Նուրբ տորթ ազնվամորիով

Նուրբ տորթ ազնվամորիով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ազնվամորի 400 գ
  • Ազնվամորու ժելե 90 գ
  • Սերուցք  500 մլ
  • Շաքարի փոշի 3 Ճաշի գդալ
  • Ժելատին 3 թեյի գդալ
  • Ջուր 460 մլ

Նուրբ տորթ ազնվամորիով

Նուրբ տորթ ազնվամորիով. Պատրաստման եղանակը

  1. Լուծել ժելեն 400 մլ եռացրած ջրում և թողնել սառչի: Փոքր թասիկը փաթեթավորել սննդային թաղանթով: Լցնել 300 գ ազնվամորին այդ ամանի մեջ և ծածկել հովացած, բայց ոչ պնդացած ժելեով:
  2. Թասը դնել սառնարանում 2 ժամ:
  3. Ժելատինը լուծել 60 մլ եռացող ջրում, անընդհատ խառնելով: 30% յուղայնությամբ սառեցրած սերուցքը հարել շաքարի փոշու հետ խառնիչով:
  4. Ավելացնել գոլ ժելատին և նորից հարել:
  5. Վերցնել 18 սմ տրամագծով և 9 սմ բարձրությամբ կլոր Ձևաման:
  6. Սառնարանից հանել ազնվամերիով թասիկը Շրջել կաղապարի մեջ: Հեռացնել ամանը, ազնվամորու ժելեն պետք է լինի ձևամանի մեջտեղում:
  7. Լցնել հարած սերուցքը ժելեի վրա և դնել սառնարան 10 ժամ:
  8. Ժելեով աղանդերը ձևամանից հանելու համար մի քանի վայրկյանով ընկղմել տաք ջրի մեջ: Զարդարել պատրաստի տորթը թարմ ազնվամորիով:

Նուրբ տորթ ազնվամորիով

Նուրբ տորթն ազնվամորիով պատրաստ է

Բարի ախորժակ

Տեսանյութ

Տորթ «Անբան Հուռին»

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք