Շերտավոր խմոր. 10 րոպեում ստացվող օրիգինալ խմորը ունվերսալ է ու շատ մատչելի

Շերտավոր խմոր ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ես փորձել եմ շատ տարբեր բաղադրատոմսեր շերտավոր խմորի համար:

Բայց երբեմն դրանք ոչ այնքան համեղ են կամ շատ չարչարանք են պահանջում: Իսկ այս բաղադրատոմսը շատ պարզ է, և որ ամենակարևորն է՝ արագ է ստացվում։

Այս խմորը շատ բազմակողմանի է, հարմար է ինչպես պիցցայի, այնպես էլ կրուասանի համար: Շերտավոր խմորով կարկանդակները պարզապես հիանալի են ստացվում:

Շերտավոր խմոր

Շերտավոր խմոր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարագ 1 տուփ

_Ալյուր 2 բաժակ

_Շաքարավազ 1 թեյի գդալ

_Աղ 1/4 թեյի գդալ

_Սառը ջուր 2/3 բաժակ

Շերտավոր խմոր. 10 րոպեում ստացվող օրիգինալ խմորը ունվերսալ է ու շատ մատչելի
Պատրաստման եղանակը

_Ալյուրը լցնել խորը ամանի մեջ, կարագը քերիչով անցկացնել և ավելացնել ալյուրի մեջ և զգուշորեն խառնել։

_Այնուհետև ավելացնել շաքարավազը և աղը, լավ խառնել: Այդ զանգվածի մեջ փոսիկ անել և վրան աստիճանաբար լցնել ջուրը (սառույցով, կամ շատ սառը):

_Արագ շարժումներով սկսել խմոր հունցել, որպեսզի կարագը ժամանակ չունենա հալվելու։

_Խմորը ծածկել պոլիէթիլենային թաղանթով և դնել սառնարանը մեկ ժամով։

_Հանել սառնարանից, սեղանին ալյուր ցանել և գրտնակել, ոչ ուժեղ, կոկիկ շարժումներով, ծրարաձև ծալել և նորից գրտնակել։

Շերտավոր խմոր

Այսպիսով, շերտավորը խմորը 10 րոպեում պատրաստ է:

Դուք կարող եք թխել այն, ինչ ուզում եք: Շատ համեղ կստացվի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շերտավոր խմոր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք