Վերցնում ենք 3 մթերք ու ստանում արագ պատրաստվող շերտավոր խմոր:
Այսպիսի խմոր պետք է ամենատարբեր ուտեստներ ու թխվածքներ պատրաստելու համար: Ամենահայտնի խմորեղենները թխվում են դրանով։ Մենք այսօր չենք կարող պատկերացնել խանութների դարակները առանց փքուն բուլկիների և թխվածքների:
Այնուամենայնիվ, ոչ ոք չի ցանկանում ինքնուրույն այն պատրաստել, քանի որ գործընթացը աշխատատար է։ Մենք այսօր ձեզ կասենք, թե որքան հեշտ և արագ է պատրաստվում շերտավոր խմորը։
Շերտավոր խմոր. Բաղադրիչները
_ ալյուր — 3 բաժակ
_ կարագ — 300 գ
_ գարեջուր — 1 բաժակ
Շերտավոր խմոր. Պատրաստման եղանակը
_ Այս բաղադրատոմսի համար ձեզ հարկավոր է մանրացնող մեքենա։ Այս տեսակի տեխնիկայի շնորհիվ խմորի ներսում կարագը սառը կմնա։
_ Ալյուրի փոշին լցնում ենք մանրացնող սարքի ամանի մեջ և կարագը լցնել մեջը։ Նախապես կարագը կտրատել խորանարդիկներով։
_ Մթերքները մանրացնել։ Դուք կարող եք դա անել նաև ձեռքերով, բայց պետք է աշխատեք հնարավորինս արագ, որպեսզի կարագը չհալվի ձեր ձեռքերի ջերմությունից։
_ Ստացված փշուրների վրա լցնել գարեջուրը, շարունակել խառնել 10 րոպե։
_ Խմորը դնել սառը տեղում 30-40 րոպեով։
Արդյունքում ստանում ենք հիանալի խմոր, որից կարելի է շատ տարբեր խմորեղեններ պատրաստել։ Պարզ կարկանդակներից մինչև թխվածքաբլիթներ՝ այս խմորը հարմար է ամեն ինչի, քանի որ այն ունիվերսալ է։
Տեսանյութ
Ընտիր խմոր