Շատերը չեն սիրում պատրաստել շերտավոր խմոր, քանի որ որակյալ խմորի համար որոշակի ջանքեր են պետք գործադրել։
Առաջարկում ենք թեթև տարբերակով պատրաստել խմորը, այն միշտ հաջող է ստացվում:
Շերտավոր խմոր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Մարգարին 200 գր
_Ձու 1 հատ
_Թթվասեր 100 գր
_Ալյուր 350 գր
_Մի պտղունց աղ
Պատրաստման եղանակը
_Մաղած ալյուրը մարգարինի կտորներով տրորել՝ փշրանքների վերածել:
_Դեղնուցն առանձնացնել սպիտակուցից և ավելացնել փշրանքներին, խառնել և ավելացնել թթվասերը։
_Եթե թթվասեր չկա, ապա մածունը նույնպես հիանալի կլինի։
_Հունցել առաձգական և փափուկ խմոր։ Եթե ալյուրի պատճառով շատ պինդ է ստացվում, կարող եք ավելացնել մի երկու գդալ թթվասեր։
_Իսկ եթե խմորը կպչում է ձեռքերին, կարելի է մի քիչ ալյուր ավելացնել։
_Խմորը դնել տոպրակի մեջ և թողնել սառնարանում 1 — 1,5 ժամ:
_Այժմ խմորը պատրաստ է և կարելի է օգտագործել։
_Կարող եք օրինակ, գրտնակել, կտրատել, թաթախել հարած սպիտակուցի մեջ, ապա շաքարավազի մեջ և դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա։
_Թխել 180 աստիճանում մինչև կարմրեն։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շերտավոր խմոր