Շոգեխաշած հավի քարաճիկներ. Համեղ ուտեստ, որն ուղղակի հալչում է բերանում

Շոգեխաշած հավի քարաճիկներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շոգեխաշած հավի քարաճիկներ պատրաստեք այս բաղադրատոմսով: Քարաճիկներով կարելի է հետաքրքիր նախուտեստնե ր պատրաստել, խնջույքի սեղանի համար, կամ, եթե ուղղակի ֆիլմի դիտում եք պլանավորում և պետք է ձեռքի տակ թեթև ու հագեցնող նախուտեստ ունենալ:

Իսկ այս բաղադրատոմսով կներկայացնենք, թե ինչպես պատրաստել հավի քարաճիկները` դրանք փափուկ և համեղ դարձնելու համար:

Այս մթերքը պատրաստելու գաղտնիքն այն է, որ նրանք որոշ  ժամանակ են պահանջում փափուկ ու հյութեղ դառնալու և հենց բերանում հալվելու համար, ուստի տապակելու և շոգեխաշելու ընթացքում ձեր մյուս գործերը համատեղելու առումով` ընդհանուր ժամանակը հաշվարկեք նախապես, այն չի կարող լինել մեկ ժամից պակաս:

Շոգեխաշած հավի քարաճիկներ

Շոգեխաշած հավի քարաճիկներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Հավի քարաճիկներ — 700 գ

_Սոխ — 1 գլուխ (միջին)

_Գազար — 2 հատ (միջին)

_Տոմատի մածուկ — 2 ճաշի գդալ

_Թթվասեր — 1 ճաշի. գդալ

_Աղ, պղպեղ` համտեսել

_Սխտոր — 1 պճեղ (ըստ ցանկության)

_Բուսական յուղ` տապակելու համար (2 ճաշի գդալ)

Շոգեխաշած հավի քարաճիկներ

Շոգեխաշած հավի քարաճիկներ. Ինչպես պատրաստել

_Լավ լվանալ հավի քարաճիկները, որ ամբողջոությամբ մաքրվեն կանաչ թաղանթից: Չորացնել թղթի սրբիչներով:

_Լցնել բուսական յուղը տապակի մեջ և տապակել քարաճիկները 5-7 րոպե բարձր ջերմության վրա, ապա կրակը թուլացնել, մի քիչ աղ ավելացնել, լցնել կես բաժակ ջուր և եփել 30-35 րոպե:

_Կտրել սոխը կես օղակներով, գազարները փոքր խորանարդներով (կարելի է նաև քերիչով անցկացնել), իսկ սխտորը շատ բարակ օղակներով (կամ ճզմել սխտորի ճզմիչով):

_Շոգեխաշելուց կես ժամ անց սոխն ու գազարը ավելացնել քարաճիկներին, շարունակել տապակել դրանք, որպեսզի սոխը և գազարը դառնան փափուկ: Սա մոտավորապես 7-10 րոպե է տևում:

_Վերջում ավելացնել սխտորը: Աղ, պղպեղ` ըստ համտեսի: Այսպես եփել ևս 10 րոպե:

_Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ հավի քարաճիկները պատրաստվում են մոտ մեկ ժամ: Այժմ նրանք դարձել են փափուկ և համեղ:

_Ավելացնել տոմատի մածուկ և թթվասեր (կարող եք օգտագործել սերուցք 10-15%): Այս ամենը խառնել, ավելացնել ձեր նախընտրած համեմունքները, օրինակ, ուրց և մի փոքր քրքում: Շոգեխաշած հավի քարաճիկները տապակի մեջ թողնել ևս 5 րոպե:

Իսկ հիմա սոխով ու գազարով շոգեխաշած մեր հավի քարաճիկները պատրաստ են: Թարմ բանջարեղենը կարող է ծառայել որպես կողային ուտեստ: Պյուրե կարտոֆիլը, ոլոռը, մակարոնեղենը կամ հնդկացորենը նույնպես հարմար են:

Ուտեստը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Հավի կրծքամսով խորոված

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք