Շոկոլադե թխվածքաբլիթներ. Հեղուկ շոկոլադով այս խրթխրթան դելիկատեսին սիրահարվում են ոչ միայն քաղցրասերներն այլ նաև ովքեր անտարբեր են դրա հանդեպ

Շոկոլադե թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Հեղուկ միջուկով Շոկոլադե թխվածքաբլիթներ սկսել են պատրաստել Ֆրանսիայում՝ համեղ աղանդերների հայրենիքում:

Այն իդեալականորեն համադրվում է թունդ սուրճի կամ տաք կաթի հետ, այն հեշտությամբ պահվում է մինչև 7 օր՝ հերմետիկ փակ տարայի մեջ։ Այո, և հաճելի է պատրաստել Ֆոնդանի այս պարզ անալոգը. ամեն ինչ արագ է, մատչելի և հեշտ: Աղանդերի հյուսվածքն ու համը նման են թխվածքաբլիթի և բրաունիի խառնուրդին:

Ստորև բերված բաղադրիչներից ստացվում է մոտ 12 թխվածքաբլիթ: Հետևաբար, եթե ունեք մեծ ընտանիք կամ մեծ խնջույք, անմիջապես կրկնակի բաժին թխեք: Միջուկի համար հարմար է ցանկացած որակի մուգ շոկոլադ։

Շոկոլադե թխվածքաբլիթներ
Շոկոլադե թխվածքաբլիթներ. Բաղադրիչներ

_Ցորենի ալյուր 220 գ

_Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ

_Մուգ շոկոլադ 100 գ

_Կարագ 100 գ

_Շաքարի փոշի 120 գ

_Ձու 1 հատ

_Սոդա 0,5 թեյի գդալ

_Փխրեցուցիչ 5 գ

Շոկոլադե թխվածքաբլիթներ Շոկոլադե թխվածքաբլիթներ

Շոկոլադե թխվածքաբլիթներ. Պատրաստման եղանակը

_Սենյակային ջերմաստիճանի կարագը շաքարավազի և կակաոյի հետ հարել մոտ 5 րոպե մինչև փարթամանա:

_Ավելացնել ձուն և հարել ևս 3 րոպե։

_Առանձին ամանի մեջ մաղել ալյուրը սոդայի և փխրեցուցիչի հետ։

_Լցնել յուղային զանգվածի մեջ և մանրակրկիտ խառնել։

_Խմորը բաժանել 12 հավասար մասերի։

_Ձևավորել փոքրիկ բլիթներ, կենտրոնում դնել մի կտոր շոկոլադ, ապա իրար կպցնել խմորի եզրերը։

_Բլիթները տեղափոխել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:

_Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում «կոնվեկցիոն» ռեժիմով մոտ 13 րոպե։

Շոկոլադե թխվածքաբլիթներ Շոկոլադե թխվածքաբլիթներ

Թխվածքաբլիթները համտեսելուց առաջ թողեք սառչի 10-15 րոպե։ Ցանկության դեպքում սառելուց հետո բլիթների վրա շաքարի փոշի ցանել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Բրաունի

 

Խնդրում ենք Գնահատեք