Շոկոլադե շտրուդել. Այս բաղադրատոմսը ձեզ հաճելիորեն կզարմացնի

շոկոլադե շտրուդել ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շոկոլադե շտրուդել. Այս բաղադրատոմսը ձեզ հաճելիորեն կզարմացնի և մեծ բավականություն կպատճառի:

Այս նրբության պատմությունը սկսվել է դեռ 15-րդ դարում: Ո՞վ կմտածեր, որ շատերիս սիրած աղանդերն ավելի քան 5 դար է հաճույք պատճառում մարդկանց:

Եվ չնայած առաջին գրանցված շտրուդելի բաղադրատոմսը կարելի է անվանել իսկապես հին, ուտեստը դեռևս շատ տարածված է աշխարհում:

Այս դեսերտի բազմաթիվ բաղադրատոմսեր կան`տարբեր լցոններով: Այս անգամ մենք ուզում ենք ձեզ առաջարկել տանձով շոկոլադե շտրուդելի բաղադրատոմս: Իհարկե, ցանկության դեպքում, կարելի է տանձի փոխարեն վերցնել խնձոր:

շոկոլադե շտրուդել

Շոկոլադե շտրուդել. Բաղադրիչներ

  • Ցորենի ալյուր 220 գ
  • Կակաոյի փոշի 40 գ
  • Ջուր 110 մլ
  • Աղ 1 պտղունց
  • Ձու 1 հատ
  • Կարագ 150 գ
  • Տանձ 6 հատ
  • Շագանակագույն շաքար 150 գ
  • նուշի փաթիլներ` ըստ ցանկության

շոկոլադե շտրուդել

Շոկոլադե շտրուդել. Պատրաստման եղանակը քայլ առ քայլ

  1. Ջուրը տաքացնել, դրա մեջ հալել 120 գ կարագ: Ձուն մի փոքր աղով հարել և ավելացնել ջրի մեջ: Լցնել խառնուրդը կակաոյի փոշու հետ խառնված ալյուրի մեջ: Խմորը հունցել, փաթաթել այն կպչուն թաղանթի մեջ և թողնել կես ժամ:
  2. Խմորը բաժանեք 2 մասի, յուրաքանչյուր մասը գրտնակել բարակ շերտով: Մաքրել տանձերը և կտրատել դրանք բարակ կտորներով:
  3. Յուրաքանչյուր խմորի շերտի վրա լցնել տանձի կտորների կեսը, ապա վրան լցնել չամիչ, դարչին, շագանակագույն շաքար և նուշի փաթիլներ:
  4. Խմորը լցնելուց հետո ոլորել ռուլետ, ծայրերը դեպի ներս փաթաթելով: Շտրուդելը դնել յուղաթղթով ծածկված տապակի վրա: Թխել դեսերտը 50 րոպե 200 աստիճանի տակ: Թխվելու ընթացքում երեք անգամ քսեք շտրուդելի վրա մնացած յուղը:
  5. Պատրաստ լինելուց հետո թող շտրուդելը որոշ ժամանակ սառչի: Մատուցելուց առաջ աղանդերը զարդարել շաքարի փոշով:

շոկոլադե շտրուդել

Շոկոլադե շտրուդելը պատրաստ է: Այս հմայիչ աղանդերը կատարյալ է ընտանեկան թեյախմության կամ հյուրերին առաջարկելու համար:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Մածունով գաթա

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք