Շոկոլադե տորթ. Այս տորթի պատրաստման համար ոչ մի բարդ չափ ու կշիռ անել պետք չի, քանի որ օգտվելու ենք պարզ չափման միավորներից:
Տորթը շատ հեշտ է թխվում, այն կարելի է շատ արագ պատրաստել տանը, քանի որ, ամենայն հավանականությամբ, դուք արդեն ունեք բոլոր բաղադրիչները սառնարանում: Շերտերը խոնավ և ծակոտկեն են: Կրեմը մեղմ ու եթերային է, և մեգա-շոկոլադային գլազուր:

Շոկոլադե տորթ. Անհրաժեշտ բաղադրիչներ
Խմորի համար
_Մածուն — 1 բաժակ (200 գ)
_Շաքար — 0.75-1 բաժակ (150-200 գ)
_Ալյուր — 1 բաժակ (130 գ)
_Բուսական յուղ — 2 ճաշի գդալ
_Կակաո — 2 ճաշի գդալ, լիքը
_Ձու — 2 հատ
_Փխրեցուցիչ — 10 գ
_Աղ — ¼ թեյի գդալ
Կաթնաշոռով կրեմ
_Կաթնաշոռ (ոչ հատիկավոր) — 2-2,5 բաժակ (300-400 գ)
_Թթվասեր 20% — 2 բաժակ (300-350 գ)
_Շաքար — 100-150 գ (0,5-0,75 բաժակ)
_Վանիլային շաքար — 20-30 գ
Շոկոլադե գլազուր
_Թթվասեր 20% — 3 ճաշի գդալ (120-150 գ)
_Շաքար — 3 ճաշի գդալ լիքը
_Կակաո — 1 ճաշի գդալ լիքը
_Կարագ — 20 գ
Շոկոլադե տորթ. Պատրաստման եղանակը
_Տորթի խմորը պատրաստելու համար կարևոր է, որ կեֆիրը և ձվերը սենյակային ջերմաստիճանի լինեն: Ձվերը հարել աղով և շաքարով, մինչև փրփրի` 3-4 րոպե: Ավելացնել մածուն և բուսական յուղ:
_Խառնել ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը: Մաղել դրանք, խառնել բահիկով: Անհրաժեշտ չէ շատ երկար հարել, միայն պետք է, որ հարթ զանգված լինի:
_Խմորը լցնել 21 սմ տրամագծով ձևամանի մեջ, թխել 40-45 րոպե ջեռոցում, որը նախապես տաքացված է 160 աստիճանով: Պատրաստի խմորը պետք է մի փոքր սառչի ձևամանի մեջ, ապա հանել և թող սառչի մետաղյա ցանցադարակի վրա:
_Կրեմի համար կաթնաշոռը և թթվասերը հարել բլենդերով, ավելացնել շաքարավազ և վանիլային շաքար: Կրեմի խտությունը կարելի է կարգաբերել` ավելացնելով մի քիչ ավելի շատ կաթնաշոռ կամ մի քիչ ավելի քիչ թթվասեր: Երբ կրեմը դառնում է ամբողջովին համասեռ, 3-5 րոպեով կարելի է հարել հարիչով, որպեսզի այն ավելի եթերային լինի:
_Կտրել խմորի շերտը 3 մասի: Տեղադրել առաջին տորթը ձևամանի մեջ, քսել 6-7 ճաշի գդալ կրեմ, դնել երկրորդ շերտը, կրկին քսել 6-7 ճաշի գդալ կրեմ: Ծածկել 3-րդ շերտով և 1 ժամով դնել սառնարան, որպեսզի տորթը կայունանա իր ձևով:
_Այդ ընթացքում պատրաստել գլազուրը: Դրա համար խառնել թթվասերը, շաքարավազը և կակաոն, եփել, անընդհատ խառնելով մինչև առաջին պղպջակները: Պատրաստի գլազուրին մի քիչ կարագ ավելացնել: Թույլ տվեք, որ գլազուրը սառչի:
_Հանել տորթը ձևամանից և ծածկել գլազուրով, կրկին դնել սառնարանը 10-15 րոպեով, դրանից հետո այն կարող է մատուցվել:
Շոկոլադե տորթը պատրաստ է:
Բարի ախորժակ և լավ տրամադրություն ձեզ:
Տեսանյութ
Շոկոլադե տորթ