Շոկոլադե քաղցրավենիք. Թեթև, զովացնող աղանդեր

Շոկոլադե քաղցրավենիք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շոկոլադե քաղցրավենիք. Թեթև, զովացնող աղանդեր

Ձեզ անպայման դուր կգա նման աղանդերը և կհյուրասիրեք բոլոր նրանց, ովքեր սիրում են շոկոլադե համեղություններ: Բացի այդ, բաղադրատոմսը դուր կգա նրանց, ովքեր հնարավորություն չունեն երկար ժամանակ անցկացնել խոհանոցում:

Բաղադրության մեջ ժելատին չկա, բայց աղանդերը պարզապես հիանալի է սառչում:

Շոկոլադե քաղցրավենիք

Շոկոլադե քաղցրավենիք. Անհրաժեշտ  բաղադրիչները

  • Կաթ 400 մլ
  • Եգիպտացորենի օսլա 3 ճաշի գդալ
  • Կաթնային շոկոլադ 2 սալիկ

Շոկոլադե քաղցրավենիք

Շոկոլադե քաղցրավենիք. Պատրաստման եղանակը

  1. Վերցրեք այն օսլան, որ կա ձեռքի տակ՝ կարտոֆիլի կամ եգիպտացորենի: Իսկ շոկոլադը՝ այն, որն ավելի շատ եք սիրում ՝ սև կամ կաթնային:
  2. Կաթը դնել կրակին, ավելացնել օսլան, շոկոլադի կտորները գցել և հալեցնել` տաքացնելով կաթը:
  3. Պետք է անընդհատ խառնել զանգվածը, որպեսզի այն չայրվի և հավասարապես եփվի:
  4. Երբ տեսնեք, որ դա արդեն շատ թանձր զանգված է ստացվում, այն պետք է վերցնել կրակից և լցնել կաղապարների մեջ:
  5. Դնել սառնարանը մի քանի ժամով, լավ սառելու համար:

Շոկոլադե քաղցրավենիք

Դեսերտը, ստացվում է, շատ նուրբ է, ամբողջովին շոկոլադե, չի հալվում ձեռքերում: Ավելի լավ է սիլիկոնե փոքր կաղապարներ վերցնել, այդ դեպքում ավելի հեշտ է աղանդերը հանել ու դնել ամանի վրա:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պատրաստում ենք քաղցրավենիք 2 րոպեում

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք