Շոկոլադե քաղցրավենիք. Համեղ տնական աղանդեր քնքուշ և օգտակար

Շոկոլադե քաղցրավենիք ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շոկոլադե քաղցրավենիքը ոչ միայն շատ շոկոլադահամ ու նուրբ է ստացվում, այլև առողջարար, քանի որ, այն պատրաստվում է վարսակի փաթիլներով և բանանով։

Շոկոլադե քաղցրավենիք

Շոկոլադե քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Տաք կաթ 150 մլ

_Վարսակի փաթիլներ 70 գր

_Ձու 1 հատ

_Բանան 1 հատ

_Կակաո 20 գր

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Շոկոլադ 80 գր

_Տաք սերուցք 60 գր

Շոկոլադե քաղցրավենիք

Շոկոլադե քաղցրավենիք

Շոկոլադե քաղցրավենիք. Պատրաստման եղանակը

_Վարսակի փաթիլների վրա լցնել տաք կաթը և թողնել, մինչև փափկի։

_Կտրել բանանը կտորներով և պատառաքաղով մանրացնելով խյուս անել կամ բլենդերով մանրացնել:

_Ձուն ավելացնել բանանի զանգվածին և խառնել։

_Վերցնել կակաո՝ բարձր յուղայնությամբ և ավելացնել բանանի զանգվածի վրա։

_Վարսակը խառնել բանանի զանգվածի հետ, մինչև հարթ լինի։

_Թխելու տապակի ներսի մասը և պատերը յուղել բուսայուղով, լցնել զանգվածը։

_Թխել 180 աստիճանով մոտ 30-35 րոպե։

_Տաք սերուցքի մեջ հալեցնել շոկոլադե սալիկը (սև կամ կաթնային) և ծածկել գլազուրով:

_Դնել սառնարանը, որ սառչի 1-2 ժամ։

_Կաթը կարելի է փոխարինել ցածր յուղայնությամբ սերուցքով և ընկույզով, զանգվածին կարելի է ավելացնել չոր մրգեր և այլ համեղ և առողջարար հավելումներ՝ ըստ ճաշակի։

Շոկոլադե քաղցրավենիք

Շոկոլադե քաղցրավենիք

Այնքան նուրբ և համեղ աղանդեր, այն հիանալի նախաճաշ է կամ խորտիկ: Կարող եք նաև կրեմ պատրաստել, քսել հիմքի վրա և վրան լցնել ջնարակ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տնական նուտելլա. Առանց հավելումների

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք