Շոկոլադով փքաբլիթներ. Այսպիսի աղանդերը վայելելիս պարզապես մատները հետը կուտեք

Շոկոլադով փքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շոկոլադով փքաբլիթներ. Այսպիսի թխվածքը վայելելիս պարզապես մատները հետը կուտեք, այնպես որ պատրաստեք և վայելք ապրեք:

Փքաբլիթները ստացվում են փափուկ, նուրբ, եթերային և պարզապես կհալվեն ձեր բերանում: Դրանք պատրաստելը շատ պարզ է և հեշտ, ոչ մի բարդ բան չկա, իսկ արդյունքում մեծ հաճույք կապրեք:

Համեղ խմոր, անուշաբույր լցոն, այս բաղադրիչները հիանալիորեն լրացնում և ստեղծում են ներդաշնակություն:

Շոկոլադով փքաբլիթներ

Շոկոլադով փքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Գոլ կաթ 250 մլ
  • Շաքարավազ 1 ճաշի գդալ
  • Թարմ խմորիչ 30 գ, կամ չոր` 11 գ
  • Ալյուր 100 գ
  • Ձու 1 հատ
  • Շաքար 40 գ
  • Մի պտղունց աղ
  • Վանիլին 0,5 թեյի գդալ
  • Կարագ 50 գ
  • Ալյուր 350-450 գ

Լցոն.

  • Շոկոլադ 100 գ

Շոկոլադով փքաբլիթներ

Շոկոլադով փքաբլիթներ. Պատրաստման եղանակը

  1. Խորը ամանի մեջ լցնել տաք կաթը, ավելացնել շաքարավազը, խմորիչը և մի փոքր խառնել: Այնուհետև լցնել 100 գրամ ալյուր, խառնել, ծածկել և թողնում մնա 10 րոպե:
  2. Առանձին ամանի մեջ խառնել  40 գրամ շաքարավազ, մի պտղունց աղ, վանիլին և վրան կոտրել ձու, խառնել մինչև հարթ զանգված ստացվի: Ավելացնել հալեցրած կարագը և կրկին խառնել ամեն ինչ:
  3. Այժմ մենք վերցնում ենք խմորը և լցնում այնտեղ պատրաստված խառնուրդը, ամեն ինչ մանրակրկիտ խառնելով և լցնում մնացած ալյուրը: Հունցել փափուկ խմոր ձեռքերով: Թողնել այն, որ հանգստանա կես ժամ:
  4. Այդ ժամանակն անցնելուց հետո մի փոքր բացել խմորը ձեռքերով և թողնել ​​ևս 10 րոպե մնա, այնուհետև այն բացել 1 սմ հաստությամբ կլոր շրջանակով: Բաժակի օգնությամբ, կտրատել շրջանակներ:
  5. Դրանք ծածկել սրբիչով և թողնել 5-6 րոպե հանգստանա: Այնուհետև տապակել դրանք թավայի մեջ, երկու կողմից միջին ջերմության վրա, մեծ քանակությամբ յուղով, մինչև ոսկեգույն դառնալը:
  6. Տապակելուց հետո դնել թղթի սրբիչի վրա՝ ավելորդ յուղը հեռացնելու համար: Թող դրանք սառչեն, իսկ հետո օգտագործելով խոհարարական տոպրակ, յուրաքանչյուր բլիթ լցոնել հալած շոկոլադով:

Շոկոլադով փքաբլիթներ

Շոկոլադով փքաբլիթները պատրաստ են: Մատուցեք տաք վիճակում:

Բարի ախորժակ:

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք