Շոռակարկանդակներ ջեռոցում

Շոռակարկանդակներ ջեռոցում ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Շոռակարկանդակներ ջեռոցում
Սովորաբար շոռակարկանդակները յուղով տապակում են թավայի մեջ: Բայց կա նաև մեկ այլ ձև, որն իմ կարծիքով, ավելի ճիշտ և առողջ է: Եվ այս բաղադրատոմսով կպարզենք թե ինչպես կարելի է պատրաստել կաթնաշոռով բլիթներ ջեռոցում:

Ստացվում է քիչ ջանքերով, համեղ, նրբահամ թխվածք, որը բոլորովին պետք չէ կրակի մոտ կանգնած տապակել: Գերազանց համ, թեթև տեքստուրա և բույր, որոնք ոչ ոքի չեն թողնի անտարբեր, այսպես կարելի է նկարագրել ջեռոցում եփած շոռակարկանդակները:

Շոռակարկանդակներ ջեռոցում

Շոռակարկանդակներ ջեռոցում. Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Թարմ կաթնաշոռ — 250 գ
  • Շաքար — 0,5 բաժակ
  • Կարագ — 50 գ
  • Թթվասեր — 4 ճաշի գդալ (15-20% ճարպ)
  • Ձու — 2 հատ
  • Սպիտակաձավար — 3 ճաշի գդալ
  • Աղ — 1 պտղունց
  • Վանիլին — 1 պտղունց
  • Փխրեցուցիչ — 1 թեյի գդալ (առանց վերևի)
  • Պատրաստման ձևաման
  • Կարագ՝ ձևամանի քսելու համար

Կաթնաշոռով խմորեղեն

Շոռակարկանդակներ ջեռոցում. Ինչպես պատրաստել

  1. Միատարր զանգված պատրաստելու համար խառնել կաթնաշոռը, ձուն և շաքարը: Կարող եք կոմբայնով անել, կամ ձեռքով խառնել:
  2. Հետո ավելացնել կարագը փափկեցված սենյակային ջերմաստիճանում, թթվասեր, աղ և վանիլին: Կաթնաշոռի զանգվածին ավելացնել սպիտակաձավար, որի մեջ ավելացվել է խմորի փխրեցուցիչը:
  3. Արդյունքում ստացվում է բավական ջրիկ կաթնաշոռի զանգված շոռակարկանդակների համար, սա նորմալ է, մի անհանգստացեք: Ձևամանը յուղել կարագով և վրան ցանել սպիտակաձավար: Այս դեպքում օգտագործվում է կեքսի ձևաման, այնպես որ շոռակարկանդակները կստացվեն բաժիններով: Դուք պարզապես կարող եք օգտագործել բարձր եզրերով ձևաման, իսկ պատրաստի թխվածքը կտրել հավասարաչափ բաժիններով:
  4. Ջեռոցը նախապես տաքացնել 200 ° C և դնել շոռակարկանդակները, որպեսզի թխվեն 20-25 րոպե: Պատրաստ լինելը կարող եք որոշել վարդագույն կեղևով և շոռակարկանդակների ախորժելի տեսքով:

Ջեռոցից հանել շոռակարկանդակները, թող սառչի, որից հետո հանել ձևամանից: Թխվելու ընթացքում շոռակարկանդակները լավ բարձրանում են, իսկ երբ սառչում են, կարող են նստել, բայց մի անհանգստացեք, սա որևէ կերպ չի ազդի համի վրա:

Մատուցելուց առաջ վրան ցանել փոշի շաքար և զարդարել անանուխի տերևով: Շոռակարկանդակների հետ կարող եք մատուցել խտացրած կաթ, շոկոլադե մածուկ, թթվասեր կամ ջեմ:

Շոռակարկանդակներ ջեռոցում

Շոռակարկանդակները ջեռոցում պատրաստ են:

Բարի ախորժակ!

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք