Շքեղ համով Սմբուկով Աղցան․ Զարմացրեք ձեզ և ձեր հյուրերին

ԱՂՑԱՆՆԵՐ

Այսօր պատրաստելու ենք շքեղ համով սմբուկով աղցան, առաջին անգամ այն համտեսելուց ոչ մեկ չի կարողանում գուշակել խորհրդավոր բաղադրիչները։

Շքեղ համով Սմբուկով Աղցան

Բաղադրիչները

  • Սմբուկ — 600 գր․
  • Ձու — 3 հատ
  • Սոխ — 2 գլուխ
  • Մայոնեզ
  • Ձիթայուղ տապակելու համար
  • Սոխը մարինացնելու համար՝ քացախ — 3 թ․ գդ, շաքարավազ -1 թ․ գդ․, Աղ — 0,5 թ․գդ․

Սմբուկով աղցանի պարտաստման եղանակը

  • Սկսում ենք սմբուկը կտրատելուց, սմբուկի կեղևը չենք հեռացնում, կտրտում ենք այսպիսի կարճ ձողիկների
  • Սմբուկը լցնում ենք մաղի մեջ, վրան աղ անում որպեսզի դառնությունն ու ջուրը դուրս տա
  • Դնում ենք սմբուկը կողքի և նախապատրաստում մյուս բաղադրիչները
  • Խաշած ձուն կիսալուսնաձև ենք կտրատում
  • Այժմ մարինացնում ենք սոխը, որը կրկին կիսալուսնաձև ենք կտրատել
  • Դրա համար սոխը լցնում ենք տարայի մեջ, վրան ավելացնում շաքարավազ, աղ, քացախ և գոլ ջուր
  • Խառնում ենք դնում ենք կողքի որ մարինացվի

Շքեղ համով Սմբուկով Աղցան

  • Մինչ այդ տապակենք սմբուկը ձիթայուղի մեջ, պարբերաբար խառնում ենք մինչև վարդագույն կեղև կապի
  • Բաղադրիչների չափաքանակը կթողնեմ նկարագրությունների բաժնում անմիջապես տեսանյութի տակ
  • Տապակված սմբուկը դատարկում եքն խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձիթայուղը դուրս տա
  • Հիմա հավաքում ենք բաղադրիչները՝ լցնում ենք սմբուկը, վրան ջրքամած սոխը, ձուն, մայոնեզը, աղ ենք անում և մի լավ խառնում ենք։

Գեղեցիկ աղցանամանների մեջ լցնում ենք մեր խորհրդավոր համով աղցանը։ Ինչու՞խորհրդավոր, որովհետև առաջին անգամ համտեսողը անհնար է գուշակի իսկական բաղադրիչները, իսկ համը երբեք չի մոռանա։

Դե ինչ, բարի ախորժակ։

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք