Ոլոռով ապուր․ Դուք երբեք չեք փորձել նման համեղ ճաշ

Ոլոռով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Ոլոռով ապուր․ Դուք երբեք չեք փորձել նման համեղ ճաշ

Համեղ տաք ոլոռով ճաշը տաքացնում է ոչ միայն հոգին, այլև մարմինը: Մմմ … այնքան համեղ է, պարզապես արտասովոր: Երբ տաք ոլոռով ապուրը պատրաստվել է, այն գայթակղիչ է, և դուք ուզում եք ևս մի բաժին հավելում ուտել, իսկ առավոտյան կարող եք նույնիսկ դանակով կտրել` այդպես նույնպես անչափ համեղ է:

Սա այս բաղադրատոմսի ինքնատիպությունն է: Բայց ոչ միայն դա։ Ապուրը պատրաստելու ենք ապխտած մսով, որը հիանալի կերպով կլրացնի համը:

Ոլոռով ապուր

Ոլոռով ապուր․ Անհրաժեշտ բաղադրիչներ

  • ջարդած ոլոռ 400 գր
  • ցանկացած ապխտած միս 300 գր
  • 1 գազար և 1 սոխ
  • ջուր 1,2 լ
  • կարագ 50 գր
  • աղ / պղպեղ՝ ըստ ճաշակի
  • դափնու տերև

Ոլոռով ապուր

Ոլոռով ապուր․ Պատրաստման եղանակը

  1. Ոլոռը լավ լվանալ և 1 ժամ թրջել սառը ջրում:
  2. Մաքրել գազարն ու սոխը: Դրանից հետո քերիչով անցկացնել գազարը, կտրել սոխը խորանարդիկներով:
  3. Նախընտրելի է հաստ հատակով կաթսայի մեջ դնել կարագը և հալեցնել այն: Բանջարեղենը լցնել կարագի վրա, եփել 3-5 րոպե:
  4. Լվացված և նախապես թրջված ոլոռն ավելացնել գազարին և սոխին և շոգեխաշել ևս 10 րոպե:
  5. Ջուրը եռացնել առանձին, լցնել բանջարեղենով ոլոռի վրա և եփել 1,5 ժամ:
  6. Հալեցնել կարագը թավայի մեջ, անհրաժեշտության դեպքում մանրացնել ապխտած միսը, լցնել կարագով թավայի մեջ և տապակել:
  7. Եփելուց 5 րոպե առաջ այն ավելացնել ապուրին:

Ոլոռով ապուր

Ոլոռով ապուրը պատրաստ է; Այն համեղ է սպիտակ հացով և կարագով: Բայց խորհուրդ ենք տալիս վաղվա համար թողնել մի փոքր ապուր և կզգաք բոլորովին նոր և անսովոր համ:

Բարի ախորժակ։

Տեսանյութ

Հավի մսով կրեմ-ապուր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք