Ոլոռով ապուր առանց մսի. Դասական բաղադրատոմսով համեղ ճաշը ստացվում է հագեցնող և շատ ախորժելի

Ոլոռով ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Ոլոռով ապուր պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր կան։ Ամենից հաճախ դրանք եփում են ապխտած մսով կամ հագեցած մսի արգանակներով։ Բայց կան նաև պարզեցված տարբերակներ՝ առանց մսի պատրաստված ապուրներ։

Պատրաստվում են շատ հեշտ՝ նվազագույն մթերքների հավաքածուից։ Ոլոռի շնորհիվ ապուրը հագեցնող ու հարուստ է ստացվում։ Հետևաբար, եթե ինչ-ինչ պատճառներով պատրաստվում եք առաջին անմիս ճաշատեսակ պատրաստել, օգտագործեք այս դասական բաղադրատոմսը:

Ոլոռով ապուր
Ոլոռով ապուր առանց մսի. Բաղադրիչներ

_Ջարդած ոլոռ — 1 բաժակ

_Կարտոֆիլ — 2-3 հատ

_Գազար — 1 հատ

_Սոխ — 1 հատ

_Բուսական յուղ — 2 ճաշի գդալ

_Դափնու տերև — 2 հատ

_Աղ, աղացած սև պղպեղ — ըստ ճաշակի

_Ջուր — 2 լ

_Սամիթ — 3 ճյուղ

բաժակը՝ 200 մլ է

Ոլոռով ապուր Ոլոռով ապուր
Ոլոռով ապուր առանց մսի. Պատրաստման եղանակը

_Ոլոռը լավ լվանալ սառը ջրով և թրջել 1 ժամ։ Այնուհետև քամեք ջուրը, ոլոռը տեղափոխել համապատասխան ծավալով կաթսայի մեջ և լցնել մաքուր ջուր։

_Դնել կրակի վրա և բերել եռման աստիճանի։ Մակերեսին շատ փրփուր կգոյանա, հեռացրեք այն գդալով։

_Եփել ոլոռը մարմանդ կրակի վրա մինչև փափկի, մոտ 50 րոպե, ժամանակը կախված կլինի մթերքի տեսակից և որակից:

_Մինչ ոլոռը եփվում է, մաքրել և լվանալ բանջարեղենը։

_Սոխը խորանարդիկներով կտրատել, գազարը քերել։

_Կարտոֆիլը կտրատել միջին չափի խորանարդիկներով։

_Տապակել սոխը և գազարը բուսայուղի մեջ մինչև ոսկե դարչնագույնը, երբեմն խառնելով:

_Ավելացրեք կարտոֆիլը ոլոռով կաթսայի մեջ և եփել մինչև փափկի, մոտ 10-15 րոպե: Աղ և պղպեղ անել ըստ ճաշակի։

_Ավելացնել տապակած սոխն ու գազարը:

_5 րոպե հետո կաթսայի մեջ գցել դափնու տերևն ու մանր կտրատած սամիթը։

_Եփել 1-2 րոպե և կաթսան վերցնել կրակից։

Ոլոռով ապուր
Համեղ դասական ապուրն առանց մսի պատրաստ է։

Լցրեք մատուցման ափսեների մեջ և մատուցեք տաք վիճակում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ավելուկով ապուր

Խնդրում ենք Գնահատեք