Ոսպով կրեմ ապուր. Հագեցնող և պարզ ապուր, որը շատ սննդարար է

Ոսպով կրեմ ապուր ԱՊՈՒՐՆԵՐ

Ոսպով կրեմ ապուր. Հագեցնող և պարզ ապուր, որը շատ սննդարար է

Ցանկանում ենք ներկայացնել ձեզ կարտոֆիլով և ոսպով պարզ կրեմ ապուրի բաղադրատոմսով: Ապուրը ոչ միայն համեղ է, այլև առողջ, քանի որ ոսպը պարունակում է շատ սպիտակուց և ֆոլաթթու, ինչպես նաև բազմաթիվ այլ օգտակար և սննդարար նյութեր:

Ոսպով կրեմ ապուր

 

Ոսպով կրեմ ապուր. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • կարմիր ոսպ 250 գ
  • սոխ 1 հատ
  • գազար 1 հատ
  • կծու պապրիկա 1 թեյի գդալ
  • արգանակ (կարող եք փոխարինել ջրով) 500 մլ
  • ջուր 250 մլ
  • լոլիկ 2 հատ
  • տոմատի մածուկ 1 ճաշի գդալ
  • աղ, պղպեղ (ըստ ցանկության նաև` քրքում, մշկընկույզ, համեմ)
  • մածուն 150 գ
  • մաղադանոս 4-5 ճյուղիկ
  • կիտրոնի հյութ 2-3 ճաշի գդալ

Ոսպով կրեմ ապուր

Ոսպով կրեմ ապուր. Քայլ առ քայլ բաղադրատոմսը

  1. Կտրել սոխն ու գազարը փոքրիկ խորանարդներով: Լավ լվանալ ոսպը սառը ջրի տակ և թող ջուրը քամվի:
  2. Մի փոքր կարագ տաքացրեք կաթսայի մեջ (կարող եք վերցնել նաև բուսական կամ արևածաղկի յուղ): Ավելացնել սոխ, գազար, կծու պապրիկա և տապակել: Այնուհետև ավելացնել ոսպը և 1 րոպե բովել սոխեռածի մեջ՝ անընդհատ խառնելով:
  3. Ավելացնել արգանակ, ջուր, տոմատի մածուկ, աղ, պղպեղ և եռ գալուց հետո եփել 10 րոպե: Այնուհետև ավելացնել աղացած լոլիկը և եփել ևս 10 րոպե:
  4. Պատրաստի ապուրը հարել ձեռքի բլենդերով: Ավելացնել համեմունքները, ցանկության դեպքում` կիտրոնի հյութը և կրկին խառնել:
  5. Լվանալ, չորացնել և մանր կտրատել մաղադանոսը: Խառնել մածունին, աղ և պղպեղ անել: Մատուցել կրեմ ապուրը մածունով, զարդարելով մաղադանոսի տերևներով:

 

Ոսպով կրեմ ապուր.

Ոսպով կրեմ ապուրը պատրաստ է, մատուցեք սիրով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով կրեմ ապուր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք