Ունիվերսալ մարինադ ձմռան համար պահածոյացվող բանջարեղենի համար

Ունիվերսալ մարինադ Պահածոներ

Ունիվերսալ մարինադ ձմռան համար պահածոյացվող բանջարեղենի համար

Գրեթե բոլոր տնային տնտեսուհիները բանջարեղեն են պատրաստում ձմռան համար՝ թթու դնելով ու բանկաների մեջ փակելով: Որքան հաճելի է ձմռանը բացել մառանի դուռը և այնտեղ գտնել լոլիկի, վարունգի, բուլղարական պղպեղի պահածոների գույնզգույն բանկաներ: Սառը եղանակին այս պատրաստուկները հիանալի կերպով կլրացնեն ցանկացած ուտեստ:

Պահոծայացման համար մարինադ պատրաստելու շատ բաղադրատոմսեր կան, բայց նրանց մեջ կա այնպիսին, որն ունիվերսալ է բոլոր առումներով: Անցյալ տարվա գրառումներում բաղադրատոմսերիցանկում մարինադը չփնտրելու համար պետք է հիշել միայն մեկ մեթոդ, որը հարմար է գրեթե բոլոր բանջարեղենների համար:

Ունիվերսալ մարինադ

Ունիվերսալ մարինադ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ջուր 1 լ
  • Շաքար 0,5 բաժակ
  • Աղ 1 թեյի գդալ
  • Քացախ 70 մլ

Ունիվերսալ մարինադ

Ունիվերսալ մարինադ. Պատրաստման եղանակը

  1. Լվացված բանջարեղենը շարել բանկաների մեջ, եռացրած ջուր լցնել, ծածկել կափարիչով, թող սառչի: Դրանից հետո ջուրը դատարկել կաթսայի մեջ, եռացնել և կրկին լցնել բանկաների մեջ, ծածկել ստերիլիզացված կափարիչներով:
  2. Ջուրը սառելուց հետո այն պետք է կրկին քամել, և դրա մեջ լուծել աղն ու շաքարը: Մարինադը եռացնել, լցնել 9% քացախ: Մարինադը լցնել բանջարեղենի վրա, փակել բանկաները ստերիլիզացված կափարիչներով:

Այս եղանակով մարինացված պահածոն անհրաժեշտ չէ տաք փաթաթել, ընդամենը բանկաները պետք է շրջել և թողնել, որ սառչի:

Ունիվերսալ մարինադ

Խորհուրդ ենք տալիս պահպանել այս բաղադրատոմսը ձեր էջանիշերում, որպեսզի այն միշտ ձեռքի տակ լինի ճիշտ ժամանակին:

Ունիվերսալ մարինադը պատրաստ է: Համեղ պահածոներ պատրաստեք և բարի լինի ձմեռը:

Տեսանյութ

Բրոկոլիով թթու դրեք մեր բաղադրատոմսով

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք