Պահածոյացված թթու կաղամբ. Ձմռանը կարտոֆիլի հետ մատուցելու լավագույն, ճիշտ նախուտեստը

Պահածոյացված թթու կաղամբ Պահածոներ

Այս եղանակով Պահածոյացված թթու կաղամբ պատրաստելով կհամոզվեք, որ սա ամենահաջող կաղամբի աղցաններից մեկն է:

Թթու կաղամբը այլ բանջարեղենով ստացվում է շատ բուրավետ, խրթխրթան և կծու, սա իդեալական հավելում է տարբեր կողմնակի ճաշատեսակների և խորտիկների համար:

Պահածոյացված թթու կաղամբ

Պահածոյացված թթու կաղամբ. Անհրաժեշտ բաղադրիչները

_ կաղամբ 3 կգ

_ սոխ 600 գ

_ քաղցր պղպեղ 600 գ

_ գազար 400 գ

_ շաքարավազ

_ բուսական յուղ 200 գ

_ քացախ 9% 200 մլ

_ աղ 7 ճաշի գդալ

_ դափնու տերև, պղպեղի հատիկներ

Պահածոյացված թթու կաղամբ
Պահածոյացված թթու կաղամբ. Պատրաստման եղանակը

_ Կաղամբը բարակ կտրատել, քերել գազարը խոշոր քերիչով, քաղցր պղպեղը շերտերով կտրատել, իսկ սոխը՝ բարակ կիսաօղակներով։

_ Բոլոր բանջարեղենները, բացի քաղցր պղպեղից, աղ անել ըստ ճաշակի, խառնել և զանգվածը հունցել։ Պետք չէ չափից շատ հունցել, պարզապես մի քիչ խառնել և տրորել։

_ Ավելացնել քաղցր պղպեղը և խառնել:

_ Լցնել շաքարավազը, ավելացնել քացախը և բուսական յուղը, ամեն ինչ լավ խառնել։

_ Մաքուր բանկաների մեջ բուրավետ պղպեղ և դափնու տերև դնել ըստ ճաշակի։

_Այժմ լցնել աղցանը, զանգվածը մի փոքր սեղմելով, այնուհետև մարինադը լցնում ենք բանկաների մեջ այն տարայից, որտեղ աղցանն է պատրաստվել։

_ Ծածկել կափարիչներով:

_ Դնել նախապես 150 աստիճան տաքացրած ջեռոցում և մանրէազերծել  30 րոպե։

_ Ջեռոցի ձեռնոցներով բանկաները հանել ջեռոցից, կափարիչներով ամուր փակել, շրջել ու փաթաթած թողնել, մինչև սառչի։

Աղցանը կարելի է պահել պահարանում կամ նկուղում։

Պահածոյացված թթու կաղամբ

Նման աղցանը շատ հաճելի է, խրթխրթան, կատարյալ հավասարակշռված քաղցր և թթու համով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

 

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք