Առաջարկում եմ թխել հրաշալի Պահքի Շոկոլադե թխվածք՝ կակաոյով։ Առաջին հայացքից դժվար է հավատալ, որ այն պասային է։ Նման տորթը կատարյալ է ընտանեկան թեյախմության համար, իսկ ցանկության դեպքում այն կարելի է փոքր կտորներով կտրատել և շերտավորել կրեմով։
Տվյալ դեպքում որոշեցի պարզապես տորթը ծածկել պասային ջնարակով։
Պահքի Շոկոլադե թխվածք. Բաղադրիչներ
_Ցորենի ալյուր — 240 գ
_Շաքարավազ — 1 բաժակ
_Ջուր — 1 բաժակ
_Արևածաղկի ձեթ — 0,5 բաժակ
_Կակաո — 3 ճաշի գդալ
_Փխրեցուցիչ — 1 թեյի գդալ
Պահքի Շոկոլադե թխվածք. Պատրաստման եղանակը
_Կակաոյով շոկոլադե տորթ պատրաստելու համար նախապատրաստեք մթերքները, որ բերված են ցանկից։
_Մի ամանի մեջ խառնել բոլոր չոր բաղադրիչները՝ ալյուրը, կակաոն, շաքարավազը և փխրեցուցիչը։
_Մի այլ ամանի մեջ խառնել ջուրը և արևածաղկի ձեթը։ Բուսական յուղը պետք է անպայման զտված լինի:
_Դանդաղ ավելացնել ջրիկ բաղադրիչները չոր բաղադրիչներին՝ լավ խառնելով։
_Հունցել այնքան, մինչև խմորը դառնա թանձր թթվասերի նման:
_22 սմ տրամագծով բացվող կաղապարը ծածկել յուղաթղթով և մեջը լցնել խմորը:
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և 45-50 րոպե թխել շոկոլադե տորթը։
Փայտե չոփով ստուգել պատրաստ լինելը, եթե չոփը չոր է, ուրեմն թխվածքը պատրաստ է:
Ցանկության դեպքում թխվածքը կարելի է ծածկել ջնարակով։ Ամբողջությամբ հովանալուց հետո մասերով կտրատել և մատուցել թեյի կամ սուրճի հետ։
Բարի ախորժակ!
Տեսանյութ
Համեղ տորթ