Պանրով կրուասաններ. Նուրբ և փափուկ նախուտեստ

Պանրով կրուասաններ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՆԵՐ

Պանրով կրուասաններ. Նուրբ և փափուկ նախուտեստ

Նման համեղ նախուտեստը հիանալի տեսք կունենա տոնական սեղանին: Եվ պարզապես անհրաժեշտ է ձեր ընտանիքին վայելք պատճառել այս աղի համեղությունով:

Պանրով կրուասաններ

Պանրով կրուասաններ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կաթ 400 մլ
  • Ձու 2 հատ
  • Շաքար 60 գ
  • Ալյուր 650 գ
  • Մի պտղունց աղ
  • Խմորիչ 7 գ
  • Փափուկ պանիր 300 գ
  • Կանաչիներ, քնջութի սերմեր՝ ըստ ճաշակի
  • Դեղնուց 1 հատ

Պանրով կրուասաններ

Պանրով կրուասաններ

Պանրով կրուասաններ. Պատրաստման եղանակը

  1. Ձուն խառնել շաքարավազի և աղի հետ, հարել այնքան, մինչև հարթվի:
  2. Լցնել տաք կաթը, ավելացնել խմորիչը, խառնել և ավելացնել մաղած ալյուրը: Խմոր հունցել և ծածկել, թողնել տաք տեղում 1 ժամ:
  3. Խմորը բաժանել 10 մասի, յուրաքանչյուրը գրտնակել շերտով կամ շրջանակով, յուղել հալված կարագով և մեկ առ մեկ դնել 5 շերտ իրար վրա:
  4. Հարկավոր է սա փաթաթել սննդային թաղանթով և 30 րոպե դնել  սառնարանը:
  5. Այժմ վերցնել 5 շերտերից բաղկացած բուրգը, գրտնակել մեկ շերտով, կտրել եռանկյուններով:
  6. Լցոնը լցնել լայն մասի վրա (քերած պանիր, մանր կտրատած կանաչիներ, ըստ ճաշակի աղ արած և խմորը ոլորել:
  7. Ծածկել ջեռոցի տապակը յուղաթղթով, դնել խմորեղենը, վրան դեղնուց քսել և թխել 180 աստիճանով մոտ 30 րոպե:

Պանրով կրուասաններ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հեշտ բուլկի կրուասաններ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք