Պանրով ձվածեղ. Միայն 4 բաղադրիչով արագ և իդեալական նախաճաշ

Պանրով ձվածեղ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պատրաստենք պրովանսյան համեմունքներով, թարմ կանաչիներով և Պանրով ձվածեղ:

Նման փարթամ ու հյութեղ, փափուկ ուտեստ դուք կպատրաստեք շատ պարզ և արագ, իսկ արդյունքը հաճելիորեն կզարմացնի ձեզ։

Պանրով ձվածեղ

Պանրով ձվածեղ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ձու 6 հատ

_Կաթ 300 մլ

_Աղ, պղպեղ, պրովանսյան համեմունքներ՝ ըստ ճաշակի

_Թարմ կանաչիներ և կանաչ սոխ՝ ըստ ճաշակի

_Չեդդեր կամ կոշտ պանիր 50 գր

_Քաղցր պղպեղի կեսը

_Կարագ՝ տապակին քսելու համար

Պանրով ձվածեղ

Պանրով ձվածեղ

Պանրով ձվածեղ. Պատրաստման եղանակը

_Ձվերը խառնել աղի, պղպեղի և պրովանսյան համեմունքների հետ, հարել զանգվածը, մինչև հարթվի:

_Ավելացնել սենյակային ջերմաստիճանի կաթը և հարել, մինչև համասեռ դառնա։

_Քերել պանիրը խոշոր քերիչով և լցնել ձվի զանգվածի մեջ, խառնել։

_Քաղցր պղպեղը կտրատել փոքր խորանարդներով:

_Կանաչ սոխն ու թարմ կանաչիները նույնպես մանր կտրատել և լցնել ձվի զանգվածի մեջ։

_Բարձր կողքերով թխելու համար նախատեսված տապակին լավ քսել մի կտոր կարագ՝ ներքևում և կողքերին և լցնել զանգվածը։

_Թխել 200 աստիճան ջերմաստիճանում մոտ 20 րոպե։

_Մատուցելուց առաջ ափսեն տաքացնել։

_Այդպես ձվածեղը երբեք չի նստի և երկար ժամանակ կմնա բարձր ու փարթամ։

Պանրով ձվածեղ

Համեղ և արագ նախաճաշ, խորտիկ կամ կողմնակի ուտեստ լանչի համար: Ամեն ինչ պարզ է, բայց շատ ախորժելի։

Մատուցելիս կարելի է նաև վրան թարմ կանաչիներ և պղպեղի խառնուրդ ցանել։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Համեղ նախաճաշ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք