Պատրաստում ենք Առողջ Ալյուր տնային պայմաններում և Արտառոց Բիսկվիտ թխում

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր Պատրաստում ենք Առողջ Ալյուր տնային պայմաններում և Արտառոց Բիսկվիտ թխում այս ալյուրից, փորձարկում ենք միասին։

Պատրաստում ենք Առողջ Ալյուր տնային պայմաններում և Արտառոց Բիսկվիտ թխում

 

Վարսակի Առողջ Ալյուր և Բիսկվիտ բաղադրիչներ

  • Վարսակի փաթիլներ — 700 գր․, որից ալյուր կստանանք, բայց եթե ուզում եք չքանդվող բիսկվիտ ստանալ, ապա կեսից ավելին պետք է ցորենի ալյոր լինի
  • Ձու — 1 հատ
  • Ձիթայուղ — 3 ճ․ գդ․
  • Մածուն — 150 գր․
  • Սոդա — 1 թ․ գդ․
  • Կակաո — 1 թ․ գդ․

Վարսակի Առողջ Ալյուր և Բիսկվիտ բաղադրիչներ

  • Անհրաժեշտ է լավ հզոր հարիչ և կիլոգրամով գնված վարսակի փաթիլներ
  • Որքան երկար հարենք այնքան մանրահատիկ ալյուր կստանանք, բացի այդ նախապես կարելի է մի փոքր ջեռոցում չորացնել ավելի արագ մանրացնելու համար
  • Շատ երկար եթերից հետո կաղամ իհարկե, մոտավորապես ստանում ենք ահա այսպիսի մանր փաթիլներով ալյուր, որը կարելի է և մաղել օգտագործելուց առաջ
  • Այժմ փորձենք միայն վարսակի ալյուրից սովորական բիսկվիտ թխել տեսնենք, ինչ կստացվի
  • Դրա համար 700 գրամ վարսակի փաթիլները կաղանք, կրկին ալյուրի կվերածենք

Պատրաստում ենք Առողջ Ալյուր տնային պայմաններում և Արտառոց Բիսկվիտ թխում

  • Սովորաբար թխվածքներում վարսակի ալյուրը ցորենի ալյուրի հետ 1/3 փոխհարաբերակցությամբ են օգտագործում, բայց այսօր միայն վարսակով փորձարկում կանենք
  • Կավելացնենք արդեն մեր ալյուրին մեկ ձու
  • 1 թեյի գդալ սոդան ավելացնել 1 բաժակ մածունի հետ խառնելով ավելացնենք հարիչի մեջ
  • Ձիթայուղ կավելացնենք 3 ճաշի գդալի չափով, արդյունքում մեր բիսկվիտը լրիվ դիետիկ, ցածր կալորիական կստացվի
  • Վարսակը այնքան օգտակար է օրգանիզմի իմունիտետի համար, այնքան մանրաթելեր, հակաօքսիդանտներ է պարունակում, որ նրա ալյուրը շատ օգտագործելով մեր խոհանոցում միայն կշահենք
  • Շատ քիչ շաքարավազ կավելացնենք մոտ 80-100 գրամ

Պատրաստում ենք Առողջ Ալյուր տնային պայմաններում և Արտառոց Բիսկվիտ թխում

  • 1 թեյի գդալ էլ կակաո կլցնենք, որ ավելի համեղ ստացվի մեր բիսկվիտը, համեղը համեղ կստացվի, պարզապես առանց ցորենի ալյուրի փշրվող կլինի, լավ մինչև չթխենք չենք կարող գուշակել
  • Կթխենք 30 րոպե մոտավորապես 160-180 աստիջան ջեռոցում
  • Այո բավականին փխրուն խմոր ստացվեց, բայց համը շատ հաճելի էր, հագեցնող, տարբերվողից բացի նաև օգտակար քաղցրավենիք, ֆիթնես բիսկվիտ ես կասեի։

Պատրաստում ենք Առողջ Ալյուր Տեսանյութ

Դե ինչ բարի ախորժակ։

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք