Պատրաստում ենք Լավաշով համեղ Նախաճաշ՝ Պարզ բաղադրատոմսով

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստում ենք շատ արագ պատրաստվող, միևնույն ժամանակ շատ համեղ նախաճաշ՝ պարզ բաղադրիչներով։

Լավաշով համեղ Նախաճաշ

Համեղ նախաճաշ․ բաղադրիչներ

  • 1 լավաշ
  • 4 ձու
  • 200 գր հալվող պանիր

Համեղ նախաճաշ․ հերթական քայլեր

  1. Ցածր կրակի վրա տաքացրած թավան պատել ձիթայուղով
  2. Վրան լավաշ փռել
  3. Վրան լցնել 4 ձու և աղ անել
  4. Վրան ավելացնել հալվող պանիր՝ սուլուգունի, հալվող լոռի ցանկացած։
  5. Փակել չորս կողմից ծրարի տեսք տալով։

Լավաշով համեղ Նախաճաշ

Յուրաքանչյուր կողմի վրա տապակել երկուսից երեք րոպե և վերջ՝ կարող եք մատուցել տաք վիճակում։

Նման սննդարար, պարզ լավաշով համեղ նախաճաշով սկսված օրը շատ հաջող է անցնելու։

Պատրաստում ենք Լավաշով համեղ Նախաճաշ Տեսանյութ

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք