Պարզ աղցան ընթրիքի համար. Թարմ վարունգով և հավի մսով նրբությունը ձեզ հաճույք կպատճառի
Հարգելիներս, այսօր ուզում ենք ձեզ ևս մեկ բաղադրատոմս ներկայացնել, որը կարող եք պահպանել ձեր բաղադրատոմսերի ցանկում: Ընթրիքի համար այս պարզ աղցանն իսկապես համեղ է և թեթև: Այն հեշտ է պատրաստվում, և միանգամից ուտվում: Ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է)
Содержание
Պարզ աղցան ընթրիքի համար. Անհրաժեշտ բաղադրիչները
- Հավի կրծքամիս — 1 հատ
- Թարմ վարունգ — 1 հատ (միջին չափի)
- Պահածոյացված կանաչ ոլոռ — 100 գր
- Կանաչիներ — սամիթ, մաղադանոս
- Քաղցր պղպեղ — 1 / 2 հատ
- Մայոնեզ — 2 ճաշի գդալ
- Աղ ՝ ըստ ճաշակի
Ըստ ցանկության՝ մարինադ հավի կրծքամսի համար
- Սոյայի սոուս — 2 ճաշի գդալ
- Աղացած պղպեղ — 0.5 թեյի գդալ
- Աղ՝ ըստ ցանկության
- Իտալական համեմունքներ — 1 թեյի գդալ
- Բուսական յուղ — 1 ճաշի գդալ
Պարզ աղցան ընթրիքի համար. Պատրաստման եղանակը
- Դուք կարող եք պարզապես խաշել հավի կրծքամիսը, կամ կարող եք դա անել այսպես՝ փոփոխության համար կրծքամսին ավելացնել սոյայի սոուս, աղ, համեմունքներ, աղացած պղպեղ, բուսական յուղ:
- Մի քանի տեղից սուր դանակով ծակծկել կրծքամիսը: Թող առնվազն մեկ ժամ մարինացվի:
- Դրանից հետո յուրաքանչյուր կտորն առանձին փաթաթել փայլաթիթեղի մեջ: Թխել ջեռոցում 180 աստիճանով 30 րոպե:
- Պատրաստի կրծքամիսը և թարմ վարունգը կտրել շերտերով:
- Կտրատել մի փոքր բուլղարական պղպեղ և կանաչիներ:
- Այժմ ամեն ինչ խառնել աղցանի ամանի մեջ՝ հավի կրծքամիսը, վարունգը, պղպեղը, կանաչիները, կանաչ ոլոռը, և մի քանի ճաշի գդալ մայոնեզը:
Պարզ աղցանն ընթրիքի համար պատրաստ է:
Բարի ախորժակ
Տեսանյութ
Հավի մսով աղցան
Facebook Comments