Պարզ տորթ. Կստանաք փափուկ և նրբահամ աղանդեր՝ հաճելի հյուրասիրություն բոլորի համար

Պարզ տորթ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պարզ տորթ. Կստանաք փափուկ և նրբահամ աղանդեր՝ հաճելի հյուրասիրություն բոլորի համար

Տորթն անչափ փափուկ ու եթերային է, իսկ տանձով բուրավետ լցոնումը, թթվասերով և խտացրած կաթով նուրբ կրեմն այն դարձնում են պարզապես արքայական աղանդեր:

Պարզ տորթ

Պարզ տորթ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ձու 5 հատ
  • Շաքար 200 գ
  • Մի պտղունց աղ
  • Ալյուր 170 գ
  • Օսլա 50 գ
  • Փխրեցուցիչ 1 թեյի գդալ
  • Ընկույզ 10 գ

Կրեմի համար անհրաժեշտ է

  • Թթվասեր 600 գ
  • Եփած խտացրած կաթ 250 գ

Լցոնը պատրաստելու համար հարկավոր է

  • Տանձ 1 հատ
  • Շաքարավազ 1 ճաշի գդալ
  • Մեղր 1 ճաշի գդալ
  • Կարագ 1 թեյի գդալ
  • Ցանկության դեպքում դարչին՝ ըստ ճաշակի
  • Մի պտղունց կիտրոնաթթու

Պարզ տորթ

Պարզ տորթ

Պարզ տորթ. Պատրաստման եղանակը

  • Ձվերը մի պտղունց աղով հարել մեկ րոպե, ավելացնել շաքարավազը և հարել մինչև փրփրուն, խիտ զանգված ստացվի:
  • Լցնել մաղած ալյուրը փխրեցուցիչով և օսլայով, խմորը խառնել:
  • Խորհուրդ. Ավելի լավ է եգիպտացորենի օսլա վերցնել, բայց եթե չունեք, միանհանգստացեք, կարտոֆիլի օսլան նույնպես հարմար է:
  • Խմորը հունցել բահիկի միջոցով և ավելացնել մանրացված ընկույզը:
  • Ջեռոցի տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը:
  • Թխել 20 — 25 րոպե 170 աստիճանով: Բիսկվիթի պատրաստ լինելը ստուգել փայտիկով:
  • Բիսկվիթը փաթաթել փայլաթիթեղով և մի քանի ժամով դնել սառնարանը:
  • Կլպել և կտրել տանձը փոքր կտորներով:
  • Տապակել տանձը կարագի, շաքարի, դարչինի և մեղրի հետ: Տապակել մինչև կարամելացումը՝ 3 րոպե և թողնել սառչի:
  • Հարել թթվասերը խտացրած կաթով՝ մինչև հարթվի:
  • Բիսկվիթը կտրել 3 — 4 շերտերի:
  • Ցանկալի է տորթը ձևավորել բացվող օղակի մեջ:
  • Խմորի շերտերին քսել կրեմ, վրան լցնել կարամելացված տանձ և դնել միմյանց վրա, զարդարել փշրանքներով կամ շոկոլադով` ըստ ճաշակի:
  • Տորթը հավաքելուց հետո այն մի քանի ժամով դնել սառնարանում և մատուցել սեղանին:

Պարզ տորթ

Պարզ տորթ

Ստացվում է պարզապես հիանալի տորթ՝ տանձի պայծառ բույրով և համով և նուրբ կրեմով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ելակով տորթ չէ, բայց համն անմահական է

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք