Պարզ և համեղ թխվածքաբլիթներ

պարզ և համեղ թխվածքաբլիթներ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ

Պարզ և համեղ թխվածքաբլիթներ, որոնք պատրաստելը բոլորովին բարդ չէ:
Եկեք այսօր պատրաստենք պարզ և համեղ թխվածքաբլիթներ, որոնք կլրացնեն ձեր ամենօրյա սուրճի սեղանը: Դրանք շատ նրբահամ են, քնքուշ և բերանում հալչող:

Այնպես որ եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է սովորական խմորով յուրատեսակ թխվածքաբլիթներ պատրաստել: Դրանց ձևը հաստատ ձեզ կզարմացնի, բայց մեզ պետք է ընդամենը պատառաքաղ օգտագործել:

պարզ և համեղ թխվածքաբլիթներ

Պարզ և համեղ թխվածքաբլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 100 գրամ չամիչ
  • 100 գրամ ընկույզ
  • 200 գրամ կարագ
  • 100 մլ բուսական յուղ
  • 100 գրամ շաքար
  • 1 ձու
  • 1 ճաշի գդալ թթվասեր կամ մածուն
  • ալյուր — 3 բաժակ
  • վանիլին — 1 թեյի գդալ

պարզ և համեղ թխվածքաբլիթներ

Պարզ և համեղ թխվածքաբլիթներ. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Նախապես թրջել չամիչը, ապա ջուրը քամել:
  2. Խառնել ընկույզն ու չամիչը բլենդերի մեջ մինչև համասեռ զանգված դառնա:
  3. Կարագը խառնել շաքարի, բուսական յուղի, ձվի և մածունի հետ:
  4. Այնուհետև ավելացրեք 3 բաժակ ալյուր և 1 թեյի գդալ վանիլին: Ալյուրն անպայման մաղել:
  5. Հունցել փափուկ խմոր, այն փոքր գնդիկների բաժանել ընկույզի չափով:
  6. Ընկույզով ու չամիչով լցոնը նույնպես բաժանել նույնքան մասերի, բայց դրանք պետք է զգալիորեն փոքր լինեն:
  7. Ծածկել տապակը յուղաթղթով:
  8. Վերցնել մի կտոր խմոր և պատառաքաղ: Այս կտոր խմորը տարածեք պատառաքաղի ատամների վրա:
  9. Վրան դնել լցոնը և ոլորել այն, զգուշորեն հավաքելով խմորը: Արդյունքում պետք է ստացվեն գեղեցիկ շերտով գլանիկներ: Այսպես կրկնել բոլոր բլիթների հետ:
  10. Թխվածքաբլիթները շարել յուղաթղթով ծածկված տապակի վրա: Թխել 180-200 աստիճանի տակ 35-40 րոպե:
  11. Պատրաստի բլիթների վրա ցանել շաքարի փոշի: Ստացվում են շատ փափուկ և քնքուշ:

պարզ և համեղ թխվածքաբլիթներ

Պարզ և համեղ թխվածքաբլիթները պատրաստ են, կարող եք մատուցել:

Բարի ախորժակ:

Թխվածքաբլիթների պատրաստման մի այլ տարբերակի ծանոթացեք այս տեսանյութում.

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք