Ձեր հյուրընկալ սեղանի զարդ կդառնա Պիրոգ Նապոլեոնը: Այս կարկանդակն ավելի լավ է պատրաստելուց հետո անմիջապես մատուցել սեղանին, որպեսզի խրթխրթան շերտը չփափկի։
Պիրոգ Նապոլեոն. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շերտավոր խմոր 1,5 կգ
_Շամպինիոններ 500 գր
_Ձու 6 հատ
_Հավի կրծքամիս 3 հատ
_Սոխ 2 հատ
_Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
_Կոշտ պանիր 100 գր
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Բուսական յուղ՝ ըստ ճաշակի
Պիրոգ Նապոլեոն. Պատրաստման եղանակը
_Միսը սովորական եղանակով տապակել, թողնել սառչի։
_Խմորը բաժանել 7 մասի և գրտնակել բարակ շերտերով և շրջանաձև կամ քառակուսի կտրատել, կախված նրանից, թե ինչ ձևով եք ցանկանում պատրաստել։
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։
_Ջեռոցի տապակին ցանել ալյուր և դնել խմորի շերտը, ծակծկել պատառաքաղով:
_Թխել շերտերը և ավելացած կտորները 15-20 րոպե:
_Երբ սառչեն՝ կտորտանքները փշրանքների վերածել:
_Կրծքամիսը կտորներով կտրատել։
_Կտրել սոխը և տապակել մինչև կիսաթափանցիկ դառնա:
_Սունկը կտրատել բարակ շերտերով ու լցնել սոխի վրա, տապակել այնքան, մինչև խոնավությունը գոլորշիանա, համեմել աղով ու պղպեղով՝ ըստ ճաշակի։
_Ձվերը եփել և քերել խոշոր քերիչով։
_Ջեռոցի տապակի վրա պիրոգը ձևավորել։
_Առաջին շերտը դնել և ծածկել մայոնեզով, լցնել մսի կեսը, ծածկել մայոնեզով և դնել երկրորդ շերտը։
_Սնկի կեսը լցնել, մայոնեզի ցանց անել, շերտը դնել, մի փոքր սեղմել, ծածկել մայոնեզով։
_Լցնել ձվերի կեսը և մայոնեզի ցանց պատրաստել։
_Այդպես շարունակել մնացած շերտերով և լցոնով:
_Պիրոգը կարելի է կտրել և վրան և կողքերը պատել մայոնեզով:
_Ջեռոցը տաքացնել 180 աստիճանով և թխել 15 րոպե։
Մատուցել տաք վիճակում, կանաչիներով կամ փշրանքներով զարդարված։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Պիրոգ Ֆրանսիական Քիշ լորեն