Պիցցայի համով ալադիներ. Անուշաբույր խորտիկ նախաճաշի համար

Պիցցայի համով ալադիներ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Պիցցայի համով ալադիները համեղ են և օրիգինալ: Արագ նախաճաշի համար պատրաստեք սրանք և հաստատ չեք փոշմանի:

Խմորի մեջ կարող եք ավելացնել այլ մթերքներ՝ ըստ ձեր ճաշակի։

Պիցցայի համով ալադիներ

Պիցցայի համով ալադիներ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 1 բաժակ

_Ձու 2 հատ

_Մածուն 1 բաժակ

_Աղ 0,5 թեյի գդալ

_Շաքարավազ 0,5 թեյի գդալ

_Սոդա 0,5 թեյի գդալ

_Խոզապուխտ կամ երշիկ 100 գր

_Պանիր 70 գր

_Լոլիկ 1 հատ

_Քաղցր պղպեղ 1 հատ

_Սամիթ, մաղադանոս և կանաչ սոխ՝ ըստ ճաշակի

Պիցցայի համով ալադիներ

Պիցցայի համով ալադիներ. Պատրաստման եղանակը

_Մածունը խառնել շաքարավազի, աղի և սոդայի հետ և թողնել 10 րոպե։

_Խոզապուխտն ու քաղցր պղպեղը շերտերով կտրատել, լոլիկները կտրատել ու գդալով հանել սերմերի մասը։

_Քերել պանիրը խոշոր քերիչով, կանաչին մանր կտրատել։

_Բոլոր բաղադրիչները խառնելով՝ ավելացնել մաղած ալյուրը։

_Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, ճաշի գդալով խմորը լցնել և ալադիները երկու կողմից տապակել մինչև ոսկե դարչնագույնը։

_Պատրաստի ալադիները նախ դնել թղթե սրբիչների վրա, ապա շարել մատուցման ափսեի վրա։

Պիցցայի համով ալադիներ

Հուշում. կարող եք մածունը փոխարինել բնական յոգուրտով՝ առանց հավելումների, ինչպես նաև խմորին ավելացնել ըստ ճաշակի։ Օրինակ, դա կարող են լինել շամպինիոններ, կծու պղպեղ, ձիթապտուղ և այլն: Դուք կարող եք թխել ոչ թե փոքր, այլ մեծ բլիթներ՝ պիցցայի նման։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Պիցցա առանց խմոր թխելու

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք