Ջեմ ֆեյխոայով. Համեղ, առողջարար ու պարզ պատրաստվող պահածո

Ջեմ ֆեյխոայով Պահածոներ

Ջեմ ֆեյխոայով. Համեղ, առողջարար ու պարզ պատրաստվող պահածո

Ֆեյխոան շատ հետաքրքիր միրգ է, ավելի ճիշտ` հատապտուղ: Այն հիշեցնում է կանաչ ընկույզ իր արտաքին տեսքով, իսկ յոդի պարունակությամբ նա գերազանցում է ոչ միայն ընկույզին: Նույնիսկ ծովամթերքն է զիջում ֆեյխոային այս տարրի քանակով: Ահա թե ինչու ամեն տարի սեպտեմբերից՝ հունվար հերթ են կանգնում այս կանաչ հատապտուղի համար:

Ջեմ ֆեյխոայով

Դասական բաղադրատոմսը պարզ է՝ մրգի մեկ կիլոգրամը պարզապես աղում են, խառնում շաքարով և լցնել բանկաների մեջ: Արդյունքում, իհարկե, հում կանաչ ջեմը չի պահպանվում այնքան ժամանակ, որքան կցանկանայիք: Բայց այս եղանակով կարելի է երկարացնել պահպանման ժամկետը և մինչև ամառ ունենալ էկզոտիկ նոտաներով, դոնդողանման, համեղ ջեմ:

Ջեմ ֆեյխոայով

Ջեմ ֆեյխոայով. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Ֆեյխոա 1 կգ
  • Շաքար 800 գ
  • Կոճապղպեղ 2 ճաշի գդալ
  • Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

Ջեմ ֆեյխոայով

Ջեմ ֆեյխոայով. Պատրաստման եղանակը

  1. Մրգերի պոչի մասն ու մյուս եզրը կտրել, մանրացնել մսաղացով կամ խառնիչով մինչև խյուսի աստիճան: Հարմարության համար կարելի է նախապես ֆեյխոան կտրել կտորներով:
  2. Կոճապղպեղը մաքրել և քերել: Ֆեյխոայի ջեմի հումքը լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը, մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ և կոճապղպեղը:
  3. Խառնուրդը եռացնել և եփել 10 րոպե, երբեմն խառնելով: Լցնել ջեմը ստերիլացված բանկաների մեջ և փակել:

Ջեմ ֆեյխոայով

 

Յոդից բացի, ֆեյխոայի պտուղները հարուստ են B և PP վիտամիններով: Եվ ավելորդ է նույնիսկ խոսել կոճապղպեղի օգուտների մասին: Դրա հակաբակտերիալ և խթանող հատկություններն այնքան բարձր են, որ այն կոչվում է բնական հակաբիոտիկ: Այս երկու բաղադրիչների համադրությունը կիտրոնի թթվության հետ ջեմին տալիս է պայծառ, թարմացնող համ: Խորհուրդ ենք տալիս այս սեզոնին անպայման ֆեյխոա պատրաստել:

Ջեմը ֆեյխոայով պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Արքայանարնջի չիր

Facebook Comments
Խնդրում ենք Գնահատեք