Ջեռոցում թխած կարտոֆիլը աղացած մսով և տարբեր համեմունքներով ոչ միայն շատ բուրավետ է, այլև ախորժելի։
Այս ուտեստը իդեալական է տոնական սեղանի համար, լրացնում է մնացած բոլոր նախուտեստները, իսկ հյուրերին միշտ դուր է գալիս:
Ջեռոցում թխած կարտոֆիլ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Կարտոֆիլ 6 հատ
_Սոխ 4 հատ
_Գազար 1 հատ
_Աղացած միս 500 գր
_Պապրիկա, կարմիր կծու պղպեղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի
_Մաղադանոս, սամիթ, համեմ՝ ըստ ճաշակի
_Աղ, բուսական յուղ
_Պանիր 150 գր
Ջեռոցում թխած կարտոֆիլ. Պատրաստման եղանակը
_Կարտոֆիլը կտել երկու մասի, մեջտեղի մասը հանել, որ նավակներ ստացվի։
_Տապակել դրանք բուսայուղի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը, հանել և դնել թղթե սրբիչների վրա։
_Սոխը մանր կտրատել (2 հատ) և խառնել աղացած մսի հետ, աղ և համեմունքներ ավելացնել ըստ ճաշակի՝ թարմ կամ չոր կանաչիներ։
_Կարտոֆիլով նավակների մեջ դնել աղացած միսը և շարել ջեռոցի տապակի մեջ։
_Մնացած սոխը մանր կտրատել, քերել գազարը խոշոր քերիչով:
_Բանջարեղենը տապակել բուսայուղի մեջ, մինչև կիսաեփ լինի։
_Ըստ ճաշակի տոմատի մածուկ լցնել 500 մլ եռման ջրի մեջ, խառնել։
_Կանաչիները լցնել սոուսի մեջ և ավելացնել ձևամանի մեջ դասավորված նավակների վրա։
_Թխել 20 րոպե 200 աստիճան ջերմաստիճանում, հանել, ցանել քերած պանիրը և թխել ևս 5-7 րոպե։
_Այս բուրավետ և հագեցնող ճաշատեսակը ցանկալի է մատուցել տաք վիճակում։
Աղացած միսը հիանալի փոխարինվում է նախապես տապակած շամպինիոններով, որոնք կարելի է խառնել խաշած հավի կամ այլ մսի, խոզապուխտի, սխտորի և կանաչիների հետ։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Մակարոն լցոնած սմբուկով աղացած մսով